ժապավենը քաշեց հանեց: Ինք ալ ոսկեգույն բլյուշե բազմացին վրա գնաց պառկեցավ աջ բաղուկը գլխուն ներքև դրած:
Վայկյանե մը, բժիշկը ներս մտավ Էլենեին ընկերացած:
Տոքտորը Ամարիլիին հազիվ քսանըհինգ տարեկան երիտասարդ մըն էր, գեղեցիկ, վայելուչ հագված, ունենալով բոլոր անձին վրա իգական փափկություն մը, որ իր շնորհներուն մեծապես կը վնասեր:
Իր ձայները տասերկու տարեկան տղու մը շեշտին տհաս նրբությունը ուներ, որ իր լուրջ արվեստին դրական բառերուն հետ հակադրություն մը կը կազմեր:
Հիվանդը զայն կը ճանչնար արդեն, պատուհանե պատուհան շատ անգամ երկունքն ալ զիրար կը դիտեին, իրարու կը ժպտեին և կը բարևեին իսկ զիրար:
Լուսիկի կողմե պզտիկ հանղգնություն մը բավական էր զայն իրեն մոտեցնելու, և մինչև այն ատեն հետաձգված այդ հանդգնությունը հիմա կը փութացներ ամուսնույն կոշտ վարմունքը:
Սենեկապատուհանին «մարտծ է» ըսած էր բժիշկին, բայց տիկինը մտածելով, որ նվաղումի դժվարին դերը չպիտի կարենար հաջողոթյամբ խաղալ տոքտորին քով, աչվըները բացած էր ու ծանր ծանր կը հևար:
Բժիշկը անոր երակը քննելով,
— Ինչ կզգաք, հարցուց տաճկերեն լեզվավ:
— Հոս նեղություն մը, պատասխանեց հիվանդը, ձեռքը սեղմակին տանելով:
Տոքտորը անոր կուրծքը մտիկ ըրավ:
— Հուզվելու պատճառ մը ունեցաք, հարցուց:
Լուսիկ գլխովը նշան ըրավ թե «այո»:
— Ահ տիկին, գոչեց ղգածյալ ձայնով մը, զգուշացեք, մեղք կընեք ձեր անձին, ու զմայլված նայվածք մը ուղղեց անոր:
Հետո ուրիշ նմանօրինակ հարցումներ ու պատասխաններ իրարու հաջորդեցին, որոնց միջոցին հափշտակված կը դիտեր տոքտորը այդ նորատի կնոջ գեղը, անոր կապուտակ սիրուն աչվընները, վարդի պես փայլուն դեմքին գույնը սև