Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մազերու սքանչելի շրջանակին մեջ, որ մոտեն հազար անգամ ավելի հրապուրիչ էր:

Լուսիկ ալ իր կողմե քննելով երիտասարդը, ավելի համակրելի կը գտներ, և քաղցր հիշտություն մը կզգար կրկնելով անոր, թե շատ կը տառապեր, թե անբացատրելի ցավեր, անհանգստություններ ուներ, և անոր ուշադիր նայվածքին, մանկական տկար հնչյունին մեջ իրեն համար խանդաղատական բան մը կը գտներ:

Կը զարմանար թե ինչու հիվանդ ըլլալու գաղափարը չէր ունեցեր մինչև այն ատեն, և նոր դեպքերով ու նենգություններով լեցուն կյանքի մը հեռապատկերը կը նկարվեր երևակյությանը առջև, ուր շատ դյուրին պիտի ըլլար իրեն ամուսինեն վրեժ լուծել:Իր ձայնը հետզհետե աղու, սրտառուչ վանկեր կստանար քանի կը նկարագրեր իր հիվանդությունը:

— Սիրտս այնպես կը բաբախե որ,կարծես կուրխքս պատռելով դուրս պիտի ցայտե, կ՝ըսեր մեղմ խորհին ձայնով մը, որ իրը չէր:

— Հիմակ հանդարտեցուցիչ դեղ մը պիտի գրեմ ձեզի.անմիջապես կ,անցնի:

— Ինձի այնպես կուգա որ գիշերը չպիտի կարենամ քնալ, հարեց հիվանդը:

— Քանի մը վայրկյանեն պիտի հանգսըանաք, տիկին: ուրիշ անգամ բնավ պատահած չէ՞ր, որ այդչափ կը վախնաք:


— Գիշերը անցուցե՛ք, տիկի՛ն, չեմ ուզեր այդ վիճակնուդ մեջ զձեզ ավելի նեզել: Ուրիշ անգամ մը, երբ հանդարտ ըլլաք երկարորեն կը քննեմ և ձեր այդ դյուրագրգռությունը, որ կ՝երևա թե ջզային տկարութենեն առաջ եկած է, դարմանելու միջոցները ի գործ կը դնենք, ըսավ ու դեղագիրը գրելով Լուսիկին հանձնեց, հետո ոտքի ելավ մեկնելու համար:

— Կ՜երթա՞ք, տոքտո՜ր, երբ պիտի գաք նորեն զիս տեսնելու:

— Վաղը առտու:

— Ա՜հ, շնորհակալ եմ, հարեց նորատի կինը իր