Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճերմակ, կակուղ ձեռքը բժշկին երկնցնելով, և երկունքն ալ իրարու նայվածքի մը մեջ ընկղմեցան վայրկյան մը հոզվախ, երջանիկ:

Երեկոյին, Տիգրան անկողնին մեջ գտավ իր կինը: Էլենին փոքրիկ սեղանին մը վրա դեղի սրվակները կարգի մը դներ, և մերթ ընդ մերթ տիրուհվույն ճակտին փակված ճերմակ լաթի կտորը կը փոխեր ջրախառն օտըֆոլոնյելով լեցուն թասի մը մեջ թաթխելով զայն:

Հեծկլտուքե զատ պատասխան մը չկրցավ առնել Տիգրան հիվանդին բերնեն իր հարցումներուն, և ստիպելով սենեկապանուհին դիմել, որ անոր մեկնելեն ետքը պատահարները այնպիսի սաստիկ գույներով նկարագրել, և այնքան խոշոր բառեր գործածեց, որ դժբախտ ամուսինը կարծեց, թե իրոք ծանր հիվանդության մը պատճառ եղած էր կնոջը, զղջաց ըրածին վրա, ու սիրտը նեղացած՝ ճաշել անգամ չուզելով, գնաց պառկելու:

Տասնհինգ օր շարունակ անկողնեն չելավ Լուսիկ: Օգոստոսի տաքերուն մեջ օրերով անշարժ մնալու հաստատամտությունը արդարև կրնար պատիվ բերել իր բնավորության, եթե անոր շարժառիթը վատ և ղազիր նպատակ մը չըլլար, և սակայն պետք չէ մոռանալ, թե այդ ապաշխարանքը իր գերագույն հաճույքը ուներ:

Տոքտոր Ամարլիին, որ ամեն օր կ՝այցելեր, նուրբ հարցումներ կ՝ըներ անոր հիվանդության մասին, ի՞նչ ըներ, իր պաշտոնը այդպես կը պահանջեր: Շատ մը ֆիզիքական ախտեր կան, որոնք բարոյական պատճառներե կ՝արտադրին, մանավանդ իգական սեռին տկարությունները:«Կնոջ մը համար, կ՝ըսեր տոքտորը, ֆուռանտեռև մը ավելի վնասակար է սրտնեղություն մը»:

Լուսիկ ճիգեր կ՝ըներ իր ներքին ցավերը ծածկելու և բառերու տեղ արցունքով կպատասխաներ ստեպ: Բայց վերուն