Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր ուղած իր տառապանքներուն անօգուտ մտատանջությունը տալ անոնց: Սոֆիին միակ հոգն էր Բուբուլին Պոլիս հաստելն առաջ իր ձեռքի գործըավարտել: Ճերմակ մարմաշի վրա ներքնազգեստ մը կը բաներ զոր իր աշակերտուհուն միշտ կը սիրեր ամառը հանգիլ,և արագ արագ կը շարժեր իր ասեղը միշտ չափելով պարապ մնացած մասին երկայնությունը բանված մասին հետ, ու կը շարունակեր անդադար:

Հանկարծ փողոցին դրանը փականքնին մեջ բանալիի մը ճռինչը լսեց: Գառնիկն էր, որ միշտ բանալին քովը կրեր, գիշեր ատեն մինչև դրանը բացվիլը փողոցը չսպասելու համար: Սոֆի իսկույն գործը ձգեց, և ճրագ մը վառելով գնաց զայն դիմավորելու: Հաջորդ վայրկյանին վճերսիրտ ներս մտավ եղբորը ընկերացած:

Գառնիկին դեմքը՜ որ երկու տարիների վեր ավեի հասուն շնորհելու կատարելիություն մը ստացած էր, անփույթ արտահայտություն մը ուներ. այն գիշեր, և քույրը ղայն նշմարեց:

Երիտասարդը գլխակը, վերարկուն հանեց, հետո գրպանեն նամակ մը առնելով Սոֆիին նվավ, «Բուբուլեն է» ըսավ:

— Ահ, ինչ կը դրե կոր, ե՞րբ պիտի դա, բացաղանչեց անհանբերությամբ պահարանին մեջեն նամակը հանելով:

— Կարդա՜ որ իմանաս, Գառնիկ հանդարտ:

Սոֆի սեղանին մոտենալով հետևյալը կարդաց. Որքա՜ն մը փափաքիմ սա վայրկյանը, որ մինչև այսօր միակ երջանկությունս եղած էր, ևնայս անգամ ահռելի սարսուրներով՝ կը դողացնե հոգիս: Եվ սակայն պետք է գրել, պետք է ձեռքովս շինել կյանքիս դատակնքիը, ինչպես մտքովս վճռեցի ղայն, հակառակ էությանս բոլոր տոնչորուն, բոլոր ձգտումներուն:

Երկու տարի շարունակ աչքերս հառած սա ճամբուն դարևանդին՝ սպասեցի նամակներուդ, միշտ հուսալով, միշտ բաղձալով գտնել հոն մը, որով զիս քովդ կոչեիր. բախտըզլացավ ինձ այդ շնորհը, և հիմակ որ կապված եմ հոտ