Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտքի անլույծ շղթաներով, այդ երանավետ կոչումը կ՝ ընես ինձ:Ձես գիտեր սակայն թե հայրս անկողին ընկած է կաթվածահար երեք ամսե ի վեր, և չեմ հաղորդած քեզ այս աղետքը խնայելու համար պաշտելի սրտիդ որ գիտեմ թե մասնակից է բոլոր ցավերուս:Կրնա՞ մ մինակ թողուլ զինքը, որ մեռնի անօգնական, կրնա՚ մ զոհել ղայն իմ երջանկությունս, եթե ապահով իսկ ըլլամ թե անհնար պիտի ըլլա ինձ դիմանալ այն վիշտին զոր կ՝ ազդե ինձ այս անտանելի զրկումը, ինձ ընծայած գերագույն բերկրանքիդ հապաղումը:

«Ահ, գրե՝ ինձ թե միշտ պիտի սիրես զիս, գրե՜ թե կը հասկանաս ցավերուս սաստկությունը, և իրավունք կուտաս ինձ որ այնպես վարվիմ, որովհետև սիրտս չի ներեր ինձ ուրիշ բան ընել: Եթե սիրույս միայն անսամ, դարձյալ դժբախտ պիտի ըլլամ խղճի խայթերովս, և անարժան այն ազնվական կյանքին, որուն երազը սնուցած եմ հոգվույս մեջ»:

— Վա՜խ, խե՜ղճ Բուբուլս, ըսավ Սոֆի նամակը ձեռքեն վար դնելով, և թաշկինակը աչվըներուն տանելով, միշտ նույն փափուկ, վեհ սիրտը, միշտ նույն աղնիվ զգայնությունը...

— Եվ միշտ նույն ողբասացությունները, ընդմիջեց Գառնիկ, ա՜հ, զգայուն սիրտերը այնչափ կսիրեն վիշտը, որ ան ալ կուգա զանոնք կգտնե: Ցավալի բան է, որ ամենեն դժբախտները ըլլան, բայց այսպես է: Այս իրիկուն ճամփան եկած ատենս հաշիվ ըրի ինքնիրենս որ, Բուբուլը ճանչնալես ի վեր, երբեք զարթ չեմ տեսած զինքը, ամեն պարագայի մեջ մելամաղձության հակում մը ցույց տված էր:

Սոֆի եղբորը հրեսը նայեցավ զարմանքով, հասկանալու համար, թե այդ խոսքերով մեղադրե՞լ կուզեր արդյոք իր