Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեկամուհին.բայց անոր գիմագծերը խաղաղ երևույթ մը ունեին:

— Կը սխալիս, եղբա՛յրս, պատասխանեց, Բուբուլին բնավորությանը շատ հակամետ էր զվարթության զայն ճանչըցրած ատենդ, հետո սիրո թախծությունները փոփոխեցին զիրքը:

— Կարելի է, հարեց երիտասարդը վախենալով, որ մի գուցե վիրաորիչ բան մը ըսած ըլլա: Արդեն իր խոստբերուն մեջ չարամտություն չկար. անկեղծ խորհրդածություն մը թռեր էր բերնեն, բայց քույրը հասկցավ, թե նոր ճաշակի սկզբնավորությունն էին այդ բառերը. Գառնիկ իր քրոջը լռութենենգուշակեց անոր մտքեն անցածը, և զայն ապահովելու համար ավելցուց.

— Ես հիմա ընդանևապես զվարթ ընկերությանց մեձ մտնել ելլելու՝ ավելի զգալի է ինծի տրտմության դառնությունը, և խորապես կը ցավիմ անոնց վրա, որոնք կյանքին քաղցրությունները կը թողուն՝ անոր ցավերովը տառապելու համար:

— Բայց կյանքը քաղցրություններ չունի ամենուն համար: Դուն անփորձ չես այս մասին:

— Կ՝ուզե՞ս, որ անկեղծ ըլլամ քեզի հետ, Սոֆի՛ս, ես տրտմութենե ձանձրացած մարդ մըն եմ, և հիմա որ շատ հոգեր չունիմ, կ՝ուզեմ ազատ ու զվարթ ապրիլ. ո՞վ գիտե ինչ կը բերե ապագան: Բուբուլին ալ պիտի գրկեմ, որայդքան հուսահատությամբ չմտածե, և պիտի ունենան իր վրա:

— Շատ գոհեմ զքեզ ահդպես տեսնելու, Գառնի՛կ, միայն կը ներե՞ս, որ հարցնեմ թե՞ ո՛վ կամ ինչ բան է այդ գեղեցիկ տրամադրությունները քեզ ներշնչողը, հարցուց ժպտալով:

Երիտասարդը թեթևորեն շառագունեցավ:

— Անշուշտ կը կարծես, թեոգելից ըմպելիքներն են, այնպես չէ՞, քույրս, բայց կը սխալիս, վասնզի ոչ թատրոնեն կուգամ և որ ֆադե շանթանեն: Շահապետյաններուն տունը