Կապույտ օրերը ղարունին, կյանքի գըրգանքն անսահման Երազներ են մեզ համար: Ցըրտացումներ, մոռացումներ, սիրո պատրանքն ահավոր Եվ վարանքներն ու կարոտ, Հրաժեշտի ցավն ու լըքումներ, սիրտհատնումներ ամեն օր Պիտի մընան մեզի մոտ: 1902