Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԵՌՈՒԵՆ ՈՒ ՄՈՏԵՆ

Հորիզոնին սա լեռները մանուշակ
Վերտ-վերտ վառով փաթթըված,
Ուր կը տեղա ձյունն իր սառը, եթերն` իր տոթն ու խորշակ
Իրենց տեսքով, որքան դյութիչ, ինչ աղվոր են

Հեռուեն:


Սև ամպերը եթերաճեմ թիթեռնիկի թևերով,
Ծալք մը կարմիր, ծոպ մը ծարիր
Թափթըփելով թավշոտ, բամպակ քըղանցքներեն,
Երբ կը հերձեն անջրպետը անհարիր,
Ի՜նչ անուրջներ մեզ կը բերեն

Հեռուեն:


Սա կիները քնքուշ, մարմաշ գլխարկներուն տակ,
Զոր կ'եզերեն սյուգեն սարսռոտ սմբուլներ,
Խորունկ, խորունկ նայվածքներով անհատակ,
Որքա՜ն սիրտեր կը դյութեն ու կը վառեն

Հեռուեն:


Սա քերթողն ալ հուրե, սերե շինված էակ,
Որուն սիրտը, շաքարի պես, շիթ մը ցողով կը հալի.
Միտքն համակ բուրաստան է, քրքում նարկիզ ու հալի.
Ի՜նչ կզմայլինք իրեն վըրա,
Հափշտակված մամռոտ, մեղրոտ բառերեն,

Հեռուեն:


Սա նըվագի խաղերն համեղ ու փայփայուն
Զոր կը բերե հովը ծովեն, անտառեն,