Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անզգա: Ծայրահեղ հոգնություն մը կը տարածվեր ինչպես մարմնին, նույնիսկ և սրտին ու մտքին վրա, և կարծես կյանքեն կիսովին բաժնված՝ մահվան տրտմալի գաղափարները կը պաշարեին ղինքը, որոնց անձնատուր կըլլար, բոլոր էությամբը իբրև անծանոթ հեշտության մը:

Բարեբախտաբար տևական չէին այդ ճգնաժամերը: Զվարթ երազ մը, աննշան դեպք մը հանկարծ կ՝սթափեցնեին ղինքը այդ մելամաղձոտ կացութենեն. այն ատեն նորեն կ՝սկսեր իր հուսալից ցնորքներուն ետևեն վաղել, ինչպես անփորձ մանուկ մը իր ստվերին ետևեն:

Ահա այս եռանդուն վայրկյաններ մեկուն մեջ էր, երբ իմացուցին իրեն թե իրենց դրացի Զեյթին օղլուն, որ քաջ ջորեպան մըն էր, երկու օրեն ճամբա կ՚ելլեր Պոլիս երթալու համար:

Բուբուլ մոտեն կը ճանչնար այդ ծերունին, որ իր հորը բարեկամը ըլլալուն շատ անգամ սեղանակից եղած էր իրենց:

Անհնար էր ավելի հարմար ճամբու ընկեր մը գտնե, և այս պատեհությունը բախտին մեկ հաջողությունը համարեց իր հոգվույն մեջ անուցած նպատակը ի գործ դնելու համար:

Ալ չուզեց բան մը մտածել, և մտքին եկած բոլոր ներհակ խորհուրդները մերժեց:

Հետև օրն իսկ աճուրգի դնելով՝ ծախեց տանը մեջ մնացած բոլոր իրերը և իր վերջնական պատրաստությունները կատարեց:

Արդեն բավական գումար մը ուներ իր քով, ամեն տարի հետզհետետե շերամներ պահած ըլլալուն պատճառավ, որ տեղացվող շահուն ամենեն գլխավոր աղբյուրն է:

Ամեն տուն իր պեոնեֆլիկը ունի, և ամեն տան տիկին իր պեոնեֆներու առուտուրը:

Այդ գումարը կընար բավել Բուբուլին տարի մը Պոլսո մեջ հանգիստ ապրելու:

Կանխավ բան մը իմացուցած չէր մեկուն:

Իր մեկնելու առտուն կանուխ ելավ գնաց այն գործարանը, ուր աշխատած էր տարիներով. նախ իբրև գործավորուհի մետաքս քաշելով, հետո իբրև վարիչ գործավոր աղջկանց աշխատության վրա հսկելով. և դիտելու արժանի էր այն սրտառուչ տեսարանը,