Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըլլային երեկվանից, առջի օրվանեն, և փայլուն կամ մռայլ ապագայի մը երկյուղերն ու հույսերը բացարձակ իրականության փոխել:

իր հորը հիվանդության վերջին օրերուն մեջ կրած վրդովումներուն կը տենչար, որոնք չէին ներեր իր միակ ցավագին գաղափարին փարելու, և հիմակ որ պարտքի մը անխուսափելի պահանջները չէին լեցներ իր կյանքը, կը հասկնար թե մարդ երբ չի կրնար իր անձի համար ապրիլ, պետք է գոնե ուրիշին համար ապրելու սփոփանքը ունենա:


Կը հիշեր թե որքան քաղցրություն կար իր զոհողության մեջ այն ատեն, երբ հայրը անկողնին մեջեն կը թախանձեր զինքը որ չհեռանա քովեն, և սիրտը ինչպես կը լեցվեր, և ինչպես կը մոռնար բուն իսկ իր ինձերը, գոհացնելու համար զայն:

Զոհվելու առիթ մը կը փնտրեր նորեն, կը բաղձար որ Գառնիկ ալ իր հանգստությունը, իր կյանքը, իր պատիվը խնդեր և ուրախությամբ պիտի նվիրեր, բայց հիմա բան մը չէր պահանջեր ան իրմե, իր զոհողության պետքը ունեցող չկար այլևս, և իր սրտին ազնվագույն ձգտումները արհամարհված էին իբրև անպետք բան մը:

Պիտի երթար իր սիրելին գտնելու, երբ չէր սպասեր ան իրեն, պիտի իջներ իր բարոյական դիրքեն ինչպես իջած էր նյութականեն, առանց մեկուն օգտակար ըլլալու այս անգամ, և ինչ պիտի ըլլար արդյունքը:

Աստված միայն գիտեր:

Այսպես իր որոշումները ինք էր որ կը դատապարտեր դատապարտեր կանխավ, և իրարու մտածմանը տակ սարսափելի վիշտի մը ուրվականը նշմարելով վախ կզգար:

Գործարանը թողած էր:

Տանը կարասիներուն մեծ մասը քրոջը կողմե եկեր տարեր էին, և բնակած տունը ծախու հանվեր էր:

Կը հասկնար թե քիչ ատենեն զինքն ալ փողոց պիտի նետեին, և իր ժառանդության իրավունք հաստատելու ոչ միջոց ուներ այդ օտար երկրին մեջ, ոչ ալ կամք:

Ընդհակառակը, կը փափաքեր որ դեռ շատ անիրավություններ ընեին իրեն, որպեսզի իր մեկնելու որոշումը արդարանար բուն իսկ իր աչքին առջև:

Ամեն հաղորդակթցությունե զուրկ սենյակին մեկ անկյունը քաշված ժամեր կանցըներ, ֆիզիքական պետքերուն իսկ