Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ: Կ՚ուզեր մոռանալ զայն, կ՚ուզեր խուսափիչ զինքը բռնող այդ երկաթե ձեռքեն որ չէր թողուր իրեն թռչիլ դեպի զվարթության երանավետ աշխարհը:

անպաշկերտ երիտասարդ մը րէր Գառնիկ, այլ այրական բնությունը այնպես շինված է որ վայելքներու և հաջողությանց ետևեն կը վազե, ու ամեն բանի տեղ կբռնե ոմանց համար փառք, ոմանց համար դրամը, ոմանց համար հեշտանքը:

Այր մը գործնական կյանքի մեջ իր եռանդին հագուրգ կը գտնե, և մարած կամ անհետացած հուսի մը տեղ նորեն կստեղծե:

Մինչդեռ կնոջ հոգին մեկ թել մը ունի միայն, տերն է. մեկ կյանք մը ունի, ընտանիքն է. մեկ կոչում մը ունի, մայրությունն է. և իր էությանը մեջ գաղտնի խորշիկ մը կա ուր կը պահվի անսահմանելի զգացում մը, գթությունը վիշտելու համար, և զանոնք կրելու համբերությունը:

Կին մը իր ամուսինը, իր հայրը, իր եղբայրը կը սիրե ավելի անոր տկարությանը մեջ:Այր մը իր կինը, իր մայրը, իր քույրը կը սիրե ավելի այն ատեն երբ կը տիրապետե ան:

Ի՞նչպես կրնար սիրել Գառնիկ Պիլեճիքի խորը կորսված Բուբուլը, ինք որ Փարիզի փայլուն քավալիերեն մին եղած էր հիմակ. ի՞նչ պիտի մտածեին իր ընկերները, իր արվեստակիցները, երբ ներկայացներ օր մը անոնց արցունքի մեջ թաթխված այդ աղջիկը…:

Մելինեին վճիտ ու նորածիլ գեղը պետք է պետք էր իրեն հիմա, գարնան արշալույսի մը չափ շողշողուն այդ արձանը, որուն վրա կ՚զմայլեին ամենքը, և անոր հորը ոսկիները, որոնք իր առջև բացեր էին փառքի դուռը:

Այս խորհրդածությունները երկար ատենե ի վեր կը դառնային իր գլխուն մեջ, քանի կ՝աճեին Մելինեի մարմնին շնորհքները անոր տարիքին հետ, բայց այն ատեն միայն որոշ կերպարանք մը առին, երբ տեսավ Գառնիկ ղինքը դյութող այդ հրապույրներուն հրաշքը սալոնին մեջ: