ամուսնալեն ետքը շատ անգամ հանդիպեր էր իրեն Բերայ փողոցին մեջ:
— Տիկին Գեղամո՜ֆ,գողեց զարմանքով:
— Չէ՛, «Լույսի» ըսե՛ք, կ՝աղաչեմ, այդ անունը ավելի հաճելի է ինծի, ընդմիջեց իր արվեստակյալ պահեստի հնչյունովը, և ձեռքը օրիորդ Գումարյանի երկնցուց:
Քաղաքավարության պահանջած ձևակերպությունները կատարելե ետքը՝ Գառնիկ քիչ մը հեռացավ անոնցմե, մտածելով, որ Տիգրան ալ հոն ըլլալու էր անշուշտ, և անոր հանդիպիլ չէր ուզեր, մանավանդ իրարու ներկա վիճակին մեջ:
Լուսիկին ընկերակցող երիտասարդը ալ պատկեր մը հեռուն. սրահին մեջ շատ քիչ մարդ կար. քանի մը օտարակններ կը պտըտեին հոս հոն կանգ առնելով:
Տիկին Գեղամոֆ թևը առավ Սոֆին, և դեպի նստարան մը տանելով.
— Քիչ մը խոսի՛նք, տսավ:
Գառնիկին քույրը, երբեք մասնավոր համակրություն մը ունեցած չէր Լուսիկի նկատմամբ, և անոր ամուսնութենեն ետքը բնականաբար ամեն հարաբերություն խզված էր իրենց մինչև, բայց զայն տեսնելով՝ հետաքրքրություն մը ունեցած տեղեկանալու անոր կացությունը, որ Բուբուլի տեղը գրաված էր:
Լուսիկ ալ իր կողմե փափաք ուներ անկե լուրեր առնելու:
— Ո՞րչափ ատեն է հոսեք, հարցուց տիկ. Գեղամոֆ:
— Երեք ամսե ի վեր:
— Ա՜, ինձմե առաջ եկեր եք դուք: Միշտ Բերա կը բնակիք, այնպես չէ՞:
— Այո՛, կարծեմ դուք ալ, բայց երկար ատենե ի վեր տեսած չէինք զիրար:
— Վեց ամսե ի վեր Սկյուտար եմ ես. չէի՞ք գիտեր, հարցուց հեգնական ժպիտով մը երեսն իվեր նայելով:
— Ո՛չ, տիկին:
— Ա՜հ, սուտ կ՝ըսեք, հարեց քիչ մը զարույրթով, աշխարհք իմացավ, կարելի՞ է, որ դուք չգիտնաք: