Էջ:Collection works of Sibil.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գառնիկի սրտին մեջ ավելի հզոր ձայն մը կը խոսեր, սիրո աղաղակը , որուն ոչինիչ կրնար հաղթել:

Մինչև ճակատը շառագուներ էր Գառնիկ, իր սև մաղերը մութ կոհակներու պես կստվերեին զայն, և աչվըներուն մեջ բոց մը կը վառեր:

Խեղդուկ ձայնով մը, զոր կոկորդին մեջ կը սեղմեր հուզմունքը, գոչեց.

— Անկարելի է:

— Ինչ՞ու համար, հարցուց Սոֆի երկար արտևանունքին տակեն խորին ակնարկ մը ձգելով եղբորը վրա:

— Ա՛լ ինքզինքիս տերը չեմ, Սոֆի, Մելինեն կը սիրեմ, և եթե կը հորդորես ղիս որ սիրույս հաղթելով ամուսնանամ Բուբուլին հետ, գիտցիր որ փոխանակ մեկի երեք հոգի թշվառ պիտի ընեմ:

— Կը հուսա՞սակայն երջանիկ ըլլալ այդ պզտիկ աղջկան հետ, որուն գեղեցկութենեն հրապուրված ես միայն:

Չե՚ս մտածեր ձեր երկուբին նկարագրին և զարգացման մեջ եղած տարբերությունները, որոնք զգալի պիտի ըլլան քեղր օրմը երբ ալ ժամանակ չունենաս դարմանելու քեղի և Բուբուլին պատրաստած աղետքդ:

— Կ՚ընտրեմ դժբախտ ըլլալ անոր հետ, քան երջանիկ ուրիշին հետ:

— Մի՛ մոռնար թե ճիշդ այդպես կըսեիր Բուբուլին համար ալ:

Այս ցավալի հայտնութեներեն երեք երեք օր ետքը քույր եղբայր մեկնեցան Փարիզեն, Գառնիկ գոհ և զվարթ, Սոֆի տխուր և հուսահատ:

ԻԱ

Կես օրեն քանի մը ժամ ետքը, փոքրիկ կառք մը եկավ կանգ առավ Գումարյաններում Բանկալթիիտանը առջև:

Հոկտեմբերի մեջ էր մեջ էր, փոշիի պես բարակ անձրև մը կը տեղար, և երկինքը գոց էր թուխ ամպերով: Սուգի զգեստներով բարձրահասակ նիհար աղջիկ մը իջավ կառքեն վար. գլուխը սև