Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շալով ծածկած և առանց ձեռնոցի ձեռքին մեջ, ճերմակ թաշկինակ մը և խոշոր պայուսակ մը բռնած էր:

Տանը սպասուհին վեր հրամցուց անծանոթ կինը, առանց ով ըլլալը հարցնելու:

Հոգնած քայլելով ելավ սանդուխեն, և ընդունելության սրահին դրանր առջև շնչասպառ կանգ առավ, ձեռքովը վարագույր մը բռնեց չիյնալու համար, վասնզի ծունգերը կըդողային և գլուխը կը դառնար:

Օր. Գումարյան, որ Փարիզեն դառնալեն ի վեր բարի եկաք ի այցելություններ կընդուներ ստեպ, մինակ չէր այդ պահուն:

Դաշնակի վարժուհի մը չէր հիմակ ան, այլ Փարիզի վերջին նկարահանդեսին մեջ սքանշանով հարգված բարեկեցիկ, շնորհալի երիտասարդի մը քույրը որուն հետ տեսակցիլ պատիվ կը համարեր ամեն մարդ:

Շատ հյուրեր ունեցեր էր այն օրը, բռնազբոսիկ զվարթության դերեն ձանձրացած, եղբորը կը թողուր այլևս խոսելու պաշտոնը, որ քանի մը վայրկյանե ի վեր օգնության եկած էր իրեն:

Դրանը բախումը և սանդուխին վրայի ոտնաձայնը լսելով, գեպի սրահին գուռը նայեցավ նորատի ազջիկը, տեսավ հոն ստվերիմը կանգ առած ըլլալը, ոտք ելավ անոր մոտենալու համար:

— Սոֆի:

— Բուբուլ:

Իր Գառնիկը, չէր գիտեր թե ուրիշի գիտեր թե ուրիշի մը կը պատկաներ ան հիմակ, և Սոֆիի սրտին վրա սուրի հարվածի մը պես ինկավ այդ խանդակաթ բառը նույնիսկ այն վայրկյանին, ուր ներսը, սրահին մեջ, Գառնիկ անհամար փոթկոտություններով կը պաշտեր իր նոր պաշտելին,անոր ներկայության փառքովը փողփողուն և այնքան հպարտ զայն իր