Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստանալու ձևի տակ կհասկցներ անոր թե հարկադրված էր տունփեսա երթալու։

— Ես բոլորովին դեմ չկեցա Սահակ աղային այս բաղձանքին,մտածելով որ թերևս ԲուԲուլը քովդ առնել կուզես։ Այս տունը քու տրամադրությանդ տակ պիտի մնա միշտ իր ներկա վիճակի մեջ, և բան մը չպիտի պակսի հանգստությանդ։Ես հիմա հարուստ եմ, հինգ գազար ոսկի դրամ օժիտ կուտան կոր ինծի,և գիտես որ իմ ունեցածս քուկդ է։ Բուբուլին ալ բան մը ընել կփափաքիմ չեմ ուզեր եր այդ աղջիկը թշվառ ըլլա․․․։

Թշվառ,բայց արդեն եղած էր,իր ձեռքովը մեռցուցած էր զայն,և հիմա շիրիմ կպատրաստեր անոր, տխուր նվեր․․․։

— Եթե ապրի, չէ, կհարցներ Սեֆի հանդիմանական նայվածքը մը ուղղելով անոր։

— Էհ, շատ դյուրավ չի մեռնիր մարդ, մանավանդ ան, որ վիշտ կրելու վարժված է․ դեռ երիտասարդ է, հազար հոգի կգտնե զինքը սիրող։

— Չե, Գառնիկ, կսխալիս, պարկեշտ սիրտ մը մեկ անգամ միայն կսիրե։

Եվ հակառակ իր քաղցր բնավորության․կսկսեր բողոքել աներ անիրավության ու ապօրեն ընթացքի դեմ։

Գառնիկ առանց զայրույթի,միշտ իր փափուկ և կեղծ քաղաքավարությամբ ականջ կդներ անոր տրտունջներուն․ հետո ցավ կհայտներ,որ ակամա պատճառ կլըլլալ ամեր հուզմունքին,ստեպ ժամացույցը նայելով վայրկյան մը առաջ այդ ձանձրույթին խուսափելու համար։

Սոֆի կհասկնար թե եղբորը սիրտը իրմե ալ հեռացած էր բոլորովին՝ այլայլած՝ շատ անգամ աչվըները կարմրած՝ հիվանդանոց կդառնար Բուբուլին թևերուն մեջ սփոփանք գտնելու։

Այլևս իրարմե զատ մեկը չունեին այդ երկու աղջիկները, և ասիկա խոստովանեցան վերջապես իրարու։

Հիվանդանոցին մեջ չէին կրնար կենալ հավիտենապես,