— Ես ալ կարծեցի երբեմն թէ մեռած էի աշխարհի համար, բայց երբ մարդ չի կրնար իր երջանկության համար ապրիլ, պետք է ապրի ուրիշներուն համար:Ես ապրեցա ցարդ եղբորս համար, քեզի համար, և հիմա, Բուբո՛ւլ, խորհե՛, թե մեր դժբախտ հայրենիքը կը մնա, որ կարոտ մեզի, և որուն կրնանք օգտակար ըլլալ: Դու գիտես, թե ի՜նչ թշվառություններ, ի՜նչ տգիտություններ կան գավառներու խորը: Երթանք հոն ընկերական վարժարաններն մեկուն մեջ դաստիրակել մեր քույրերը, և մեր փերձառությամբը նվիրվելով անոնց օգտին, բարեգործության գերազանց սփոփանքը վայելենք:
⁂
Վեց ամիս ետքը, ազգային թերթ մը, որ Գառնիկին ամուսնությունը ծանուցած էր առաջ, կը դուժեր Բուբուլին մահը Մուշի մեջ, որուն աղջկանց դպրոցը ղրկված էր Սոֆիին հետ ազգանվեր հայուհյաց ընկերության կողմե:
Բժշկական տեզեկագիրը կ՚ըսեր թե սրտի հիվանդութենի մեռած էր դեռահաս ուսուցչուհին:
Վերջ