Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծ Ա Ն Ո Թ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր

Սիպիլի բանաստեղծությունները տպագրվել եմ «Մասիս»,«Ծաղիկ»,«Ոստան»,«Հայ գրականություն» տարբերակներում, առանձին ժողովածեւն «Ցոլքեր» խորագրով, հրատակվել են 27 բանաստեղծություն 1902 թվակավին Պոլսում: Բանաստեղծուհու մահից հետո, (1935թ.) Երևանում Ալազանի խմբաթերթում լույս է տեսել «Քերթնվածներ», որն ընդգրկվում է «Ցոլքերն» ու մի շարք այլ գործեր: 1940 թվականին Պոլսում «Ամբողջական քերթվածքներ» խորագրով հրատակվում է մի ժողովածու, որն ընդգրկում է «Ցոլքերն» ու մի շարք ալյ բանաստեղծություններ:

Ներկա ժողովածուն կազմելիս գլխավորապես Պոլսում հրատակված վերջին գրքից, իսկ մի շարք բանաստեղծություններ և առակներ արտատպված են արևմտահայ պարբերական մամուլի էջերից.«Կրիան ու բադերը» (Հին առակ, «Ծաղիկ» 1903 թ., 12), «Կյանքիդ գարունը» («Ծաղիկ»,1903թ.,թիվ 15), «Թիթեռնիկը և մեղուն» (Հին առակ, «Ծաղիկ»,1903թ., թիվ 17) «Ծովուն հանդեպ» («Հայ գրականություն», 1912թ.,№3):

Սիպիլի նորավեպերը և պատմվածքները տպագրված են 1890-1912թթ. Պոլսո զանազան պարբերակներում («Մասիս», «Ծաղիկ», «Լույս», «Հայրենիք»,«Արևելք», «Ամենուն տարեցույցը»,«Գիտական շարժում», «Հայ գրականություն» և այլն):

1926 թվականին Պոլսում հրատակվում է Սիպիլի արձակ գործերի շարքը «Կնոջ հոգիներ» խորագրով, որտեց զետեղված են շուրջ 20 նորավեպ:

«Ծաղկազարդի հիշատակին», «Կոշիկները», «Զրիները» երկրերն արտատպված են վերոհիշյալ ժողովածուից, իսկ մնացածը՝ պարբերական մամուլի էջերից. «Օլուճագի անծանոթուհիս» («Մասիս», 1900թ., № 3964), «Երջանկության գաղտնիքը» («Մասիս», 1900թ., թիվ15):

Սիպիլի հրապարածոսական հոդվածներն ու ճառերը տպադրվել են գլխավորապես «Մասիս»-ի և «Արևելքի» էջերում:

«Ազգանվեր հայուհիք» ճառը Սիպիլն արտասանել է «Օրորդանց միության» հանդեսին, 1909 թվականին: Ճառն արտատպված է 1910 թվականին Թիֆլիսում հրատակված «Հայ գրողներ» ժողովածուի երկրորդ հատորից: