Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1913 թ. մարտի 17-ին, Գրիգոր Զոհրապի նորավեպերին նվիրված գրական ասուլիսներում Սիպիլի արտասանած ճառն արտատպված է 1913 թվականին Պոլսում հրատարակված Գրիգոր Զոհրապի նորավեպերի «Գրական ասուլիսներ»-ից:

Հետևելով Գրիգոր Զոհրապի օրինակին, Սիպիլն էլ գծագրեց իր ժամանակներից Եղիա Տեմիրճիպաշյանի, Սրբուհի Տյուսաբի, Ռեթևոս Պերպերյանի, Ալեքսանդր Փանոսյանի, Ռուբեն Որբերյանի և Գրիգոր Չիլինկիրյանի պատկերները «Կիսադեմքերը քողին ետևեն» (Վայրկենական) շարքում:

Դեմքը գծագրելիս հեղինակը չի նշում բնութագրվողի անունը: Տալով նրա անձի բնորոշ կողմերը, կյանքի և գործունեության գլխավոր դեպքերը: Նա գծագրում է մի ակնթարթային պատկերը միայն «քողին ետևեն»:

(ա) Վայրենականը վերաբերում է արևմտահայ հասարակական գործիչ, խմբագիր և բանաստեղծ Եղիա Տեմիրճիպյաշանյին, որը եղել է հիվանդագին որոնող, բայց և շատ անփույթ դեպի իր ունեցածը: Սիպիլը նրան համարում է գրական տարօրինակ անձնավորություն:

(բ) Սրբուհի Տյուսաբը արևմտահայ առաջին վիպասանուհին է, ժամանակի առաջադեմ կանանցից և պատահական չէ, որ Սիպիլը նրան առաջնորդ է համարում կանանց գրական կրթական գործունեության մեջ:

(գ) Ռեթեոս Պերպերյանը 1876թ. Պոլսում հիմնադրել է Պերպերյան վարժարանը, որը արևմտահայ գործիչների երկուսից-երեք սերունդ է դաստիարակել:

(դ) Խոսքը վերաբերում է բանաստեղծ Ալեքսանդր Փանոսյանին, որի բանաստեղծությունները աչքի են ընկել իրենց ձևի ինքնատիպությամբ:

(ե) Ենթադրվում է, որ հեղինակը այս դեմքը գծագրելիս նկատի է ունեցել արևմտահայ բանաստեղծ Ռուբեն Որբերյանին:

(զ) Գրիգոր Չիլինկիրյանը ծնվել է Զմյուռնիայում, լավ գիտակ է եղել աշխարհաբարին, թարգմանել է Վիկտոր Հյուգոյի «թշվառները», որը սկզբում տպագրվել է նրա խմբագրած «Ծաղիկ» ամսագրում, իսկ առանձին գրքով լույս է տեսել 1868 թվականին: Հետագայում ունեցել է մի քանի հրատարակություններ (1885,1908,1922 թ.թ.):

Կարդալով Սիպիլի կողմից գծված իր «Կիսադեմքը» Տյուսարը այցեքարտ է ուղարկում նրան: Այդ հանդիպման մասին 1903 թվականին «Լույս» շաբաթաթերթում Սիպիլը տպագրում է իր հիշողությունը «Տիկին Տյուսաբ, իր սրահին մեջ» խորագրով:

Ժողովածուում օգտագործված է այդ օրինակը:

Սիպիլի «Աղջկան մը սիրտը» վեպը հրատարկվել է երեք անգամ Պոլսում՝ 1891, 1922, և 1938 թվականներին, օրիորդ Ալիս ծածկանունով:

Ներկա ժողովածուում արտատպված է 1938 թ. հրատարակված օրինակից: