Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փոքրիկ հավերն առանձին
Անցան ծովերն ու անտառ։
Ամեն կողմե ով որ զանոնք կը տեսներ,
Մեծ զարմանքով կը պոռար․
«Կրիաներու դշխոն երկինքն էր ելեր»։
— «Այո՛, դշխո եմ, ի՞նչ գիտցաք,
Գոչեց կրիան մեծափառ,
Ամպերուն մեջ անհոգ արձակ
Կը ճամբորդեմ օդապար»։
Աղեկ կ՚ըլլար, եթե հանդարտ ու անբան,
Անցներ երթար իր ճամբան՝
Զի անխորհուրդ հեք կրիան՝
Երբոր թուլցուց իր ակռան,
Ձողը փախավ բերնեն, և ինք ինկավ վար,
Փըշրվեցավ գրլտորելոց քարե քար։

Արծաթ կ՚ըսեն թեև խոսքին,
Լըռությունն է սակայն ոսկին։
Ով որ կ՚ըլլա անհամբեր,
Ով որ լեզուն չի կապեր,
Գըլխուն կուգա շատ փորձանք,
Այս առակեն հասկըցանք։

1903