ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մարտի վերջերեն էինք տակավին, քաղաքին համար դըժբախտ ու տծուր տարվան մը վախճանին մոտ, և հեք ժողովուրդը՝ որ ամբողջ ձմեռը տանջվեր էր սովեն, կրկին սովի մը սպառնալիքը կը տեսներ արդեն գլծուն վերև կածվախ, չոր ու ամուլ երկինքեն վար որ երկու ամսե ի վեր անձրևի կաթիլ մը չէր՝ ցողեր նորաբույս հունձքերը բեղմնավորելու համար:
Քաղաքի մը մեջ ուր սով կա, անոթությյունը ամենուն չարչարանքը չէ անշուշտ բարեկեցիկ դասը իրեն պետք եղած ցորենը ունի իր շտեմարանին մեջ, բայց հոժարակամ պիտի ուզե տալ իր հացը՝ եթե անով կարենա վերջ տալ այն աղետքներուն,որոնց սրտաճմլիկ, շատ անգամ քստմնելի տեսարանները անոթութենե ավելի մեծ տանջանքով մը կը գալարեն իր աղիքները: Սակայն թշվառությունը մեծ է և դարմանները՝ փոքրիկ: Լերկ ու մերկ տղաք՝ որ քալած ատենին խելքենին դառնալով ասդին անդին կը մարին կ՝իյնան, պզտիկ լաճեր, որ քաղցին ազդած լլկանքին չդիմանալով՝ կուլան մորենուն ճիշտն ի վեր պլլվելով, մայրհը որ կ՝անիծեն զքեզ, որովհետև անոթի պառկեցուցած չես զավակդ առջի գիշերը, և տառապանքև մոլեգնած մարդիկ որ ահռելի չորս բոլորքը՝ կարծես կերած հացիդ պատառը ստամոսեդ դուրս քաշելու փափաքով: