Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ կը ծորի մըշակին քիրտը ամեն գուղձի վրա։

25 Դեռ սուրբ կոչնակը գյուղին՝ սարին ետև չըհընչած՝
Բըլուրին կողը ամբողջ պիտի ըլլա թըխաբած,
Եվ պիտի լայն ակոսները շար ի շար ավարտին՝
Օծված շաղովն իրիկվան, շողիքներովն հարկիքին...

Այն ատեն երբ արտին ծայրն հասած, ճիգով մը դողդոջ,
30 Տըղմուտ արորն հողին մեջ հանկարծ կասի, Մշակը խոնջ
Պիտի խորհի անկասկած — հանո՜ւն վաղվան հունձքերուն —
Թե կարասի՛ մոսկելից կառչեր է խոփը իսկույն։