Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

55 Ցըռուկդ աշխարհ կը ջահե՝
Քանի որ մեջդ է մայիս։

Դըշխո՛, երկիր պագին ա՛լ
Լեգեոններն Հըռովմի։
Ըզքեզ դատող սալարն ալ
60 Հմայքեդ դողալ կը թվի։

Կեցի՛ր ով նավ, շո՛ւտ կեցիր.
Ափը կ՝ելլե թագուհին,
Երգս ալ կըլլա ցանուցիր.
Պետք է փոխեմ լարերս հին»։

60 Գուսանն ա՜լ վինը չածեց.
Իսկ համբույրով մայն գիշեր
Կին մ՛ Իտալիան նըվաճեց,
Մարդ մը՝ Բուրգերն հաղթաժեռ։