Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25 Դըշխո՛, վըրադ պարզեր են
Ամպհովանի մոսկեթույր,
Առջևըդ խունկ կը ծըխեն
Յոթը նաժիշտ, յոթը քույր։

Սահե՞, ո՞վ նավ, սահե՞ շուտ
30 Եվ օրորե թագուհին...
Մեր տակ կերգե ջուրն ընդփույթ
Պատմելով թովքն անդունդին,

Բամբի՛շ, ծորիդ բուրումեն
Վիհին օձերն արթընցան.
35 Շուրջըդ ահա կ՝արտասվեն
Մարգարիտներ մոգական։

Սահե՛, ո՛վ նավ, սահե՞ շուտ,
Տարսոնն հեռուն կերևա.
Ջահեր կ՝այրին բոցանուտ
40 Նիզակներուն ծայրին վրա։

Դըշխո՛ք կողեն նավակին
Ներս քաշե ձեռքըդ քընքույշ.
Մատնիդ կիյնա խորն աչքին.
Կընկըղմի կյուսըդ, ըզգո՞ւյշ։

45 Սահե՛, ով նավ, վիհին վրան
Բաբելոնյան կա՞խ պարտեզ
Ուր Շամիրամն է՝ շուշան,
Կղեոպատրան՝ վարդ մէ վես։

Բամբի՞շ, գոհարը թագիդ
50 Եղավ Քաղքին ալ փարոս։
Աչքը քեզի անքըթիթ
Հոն կը սպասե Անտոնեոս։

Սահե՞, ո՞վ նավ, շո՞ւտ սահե,
Քանի որ մեջդ է Իսիս՝