Կամ կը քըշեմ վաղվան հույսով՝
Արևն առած ճակտիս վըրա։
Հորիզոնը, անհուն լույսով
Իմ աչքերուս մեջ կը լողա։ 5
— Դարձի՞ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Նվաճե դեզերը հունձքերուս, ժիր, ժիր։ —
Կը թըռչըտի շուրջը կալին
Իշամեղուն, բռնկած գոհար,
Ու թափ տալով խըռպոտ տաղին՝ 10
Լըծկանն առաջ կը մըղե հար։
— Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Քանդե պըսակն որաներուն, ժիր, ժիր։ —