Ու մըշակներն ալ ծարավի.
Խոտն է կանանչ ձորին մեջ դեռ,
Թանն աղբյուրին մեջ կը պաղի։
— Դարձի՜ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ, 30
Լասկին սըրտեն սուտակ թափե, ժիր, ժիր։ —
Զուր տեղը չէր, կա՜մըս աղվոր,
Որ օծեցի քեզ կուպրերով,
Զինեցի պորտըդ սևավոր
Կայծքարե սար ակռաներով։ 35
— Դարձի՜ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Կըրծե՛ հարդին ոսկիները, Ժիր, Ժիր: —