Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2 Մեծ Ռափայելն ու մեջ Մուրատ — Նկատի ունի հնդկահայ բարերարներ Մուրատին և Ռափայելին, որոնց նյութական միջոցներով բացվել Է Վենետիկի Մուրատ—Ռափայելյան վարժարանը։

4 Մըխիթարի ոգին հըրատ — Մխիթար Սեբաստացի (1676 — 1749): Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիրը և առաջին աբբահայրը։ 19 Ալիշանի ձեռքը վերեն — Ալիշան Ղևոնդ (1820—1901), Վենետիկի Մխիթարյան միաբաններից, բանաստեղծ, հայագետ, գիտնական:


9. ՆՍՎԱՍԱՐԴՅԱՆ

(էջ 219)

Ինքնագիրը հայտնի չէ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Նավասարդ», Կ. Պոլիս, 1914, էջ 4։

Տպագրվում է «Նավասարդ» տարեգրքից: Այստեղ թվագրված է՝ 25 օգոստոս, 1913:

Սույն բանաստեղծության մասին Հ. Սիրունին գրում է.

«Շաբաթ օր մը, 1913, օգոստոս 25, Լուսավորչյան Ուսումնարան գացեր էի Վարուժանին: Այն օրը մամուլին պիտի հանձնվեր Նավասարդը, ու դեռ չէինք գրած մեր հառաջաբանը: Դանիելը դարձյալ թաղված գտա իր տեսչական հողերուն մեջ։ Շաբաթվան մեջ ծախսված թուղթին, մատիտին հաշիվը կըներ: Կեսօրը վաղուց անցեր էր, երբ կրցանք դուրս նետվիլ դպրոցեն։ Մեր հետն էր Լևոն էսաճանյանը՝ որ նույն օրը քերթված մը բերեր էր մեր տարեգիրքին համար։ Հազիվ էինք մտեր Բերայի Շիտակը, երբ անակնկալ տեղատարափ մը մեզ սրճարան մը նետեց՝ Հելլեն հյուպատոսարանի քովի անկյունը։ Հոն սպասեցինք, որ անձրևը դադարի։ Ու հանկարծ, սրճարանի ժխորին և թոհ ու բոհին մեջ, թուղթ ու մատիտ առավ Վարուժան ու պզտիկ գոհար մը գրեց հապճեպ, Նավաասրդյանը: Օ՜, մշուշը որ պահ մը իր աչքերուն կրակը ծածկեց ու քաղցրությունը ժպիտին՝ որ դարձյալ վառեցավ անոնց մեջ։ Ովկիանին խորքեն ան կը բերեր մարգրիտը։

Այդ քերթվածը գացի անմիջապես զետեղել Նավասարդի սկիզքը:

Ու այդ եղավ մեր հանգանակը» («Նավասարդ», Բուխարեստ, 1923, Ա պրակ, էջ 3)։

Նավասարդյան — Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն էր, որով սկսվում էր տարին, և այդ կապակցությամբ տեղի էր ունենում ամանորի հանգես, տոնակատարություն։


10. ԲԱՐՏԻՆԵՐԸ

(Էջ 220)

Ինքնագիրը՝ Լ № 1, Էջ 7։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Մեհյան», Կ. Պոլիս, 1914, № 1, Էջ 6։

Տպագրվում Է «Մեհյանից»։