Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ

№1

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

նիստի արձանագրությունից[1]

26 մայիսի 1918 թ.
առավոայան ժամը 10°°–ին

Նախագահում է Տ. Բեկզադյանը։ Բացակա են՝ [Մ] Պապաջանյանը, [Հ] Օհանջանյանը, Խ. Վարճիկյանը։


Ներկա էր նաև Բաթումի պատվիրակության[2] խորհրդական պարոն Մ. Բունիաթյանը, որ նոր էր վերադարձել Բաթումից։


<...> III Զեկուցում Վրաց ազգային խորհրդի հետ ունեցած տեսակցության <մասին>[3].

Զեկուցում է Ստ. Մամիկոնյանը. սկզբում նրանք էին գալու մեզ մոտ, բայց, մեր առաջարկով, մենք գնացինք նրանց մոտ՝ վարիչներով ու ֆրակցիաների ներկայացուցիչներով[4]։ Ն. ժորդանիան[5] սկսեց պատճառաբանել անկախության հայտարարելու անհրաժեշտությունը։ Գլխավոր հիմքն այն էր, որ տեղական թուրքերի[6] հետ չի կարելի մի գիծ անենալ, նրանք պարզորեն օսմանցոց կողմն են։ Ավելի ևս վատթար ու դժվար է օսմանցիների տիրապետությունը։ Այս հանգամանքներից ստիպված նրանք Վրասաանի անկախությունն են հայտարա–

  1. Քանի որ Հայոց ազգային խորհրդի ներկայացվող արձանագրությունները և դրանցից քաղվածքները վերաբերում են Հայաստանի անկախության հռչակման, ՀՀ իշխանության կենտրոնական մարմինների ձևավորման ու Երևան տեղափոխվելուն առնչվող խնդիրներին, ուստի ավելորդ է համարվել վերնագրերում նշել փաստաթղթերի բովանդակության մասին։
  2. Խոսքը թուրքերի հետ հաշտության բանակցություններ վարելու համար Բաթում մեկնած անդրկովկասյան պատվիրակության մասին է։
  3. Այստեղ և հետագայում շեղագրերը բնագրում ընդգծված են։
  4. Տեսակցությունը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 25-ին։
  5. Վերջինս Վրաց ազգային խորհրդի նախագահն էր։
  6. Այս և հետագա փաստաթղթերում «թուրք» բնորոշման տակ հիմնականում նկատի են առնվում ադրբեջանցիները։