Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րում։ Մեր նախագահը[1], թեև ողջունեց, մի լավ նախատեց նրանց վարմունքդ հանդեպ հայերի, որ իրենց վիճակի տնօրինման առաջին դերը հավատացել էին իրենց։ Ինքը հարց դրեց արտաքին հարաբերությունների և լիկվիդացիայի մասին։ [Ն] ժորդանիան վարպետ ձևով ասաց, որ արգելք չեն լինի մեզ։ Ի միջի այլոց, ասաց, որ Վրաստանի անկախությանն ընդունված է եդել Քառյակ պետությունների կոդմից 1917 թ., և այժմ կաշխատեն դիպլոմատիական[2] ճանապարհով իրագործելու այդ։ Սահմանները դեռ չեն որոշել։


<...> <Մեր> վերաբերմունքը դեպի Վրաստանի անկախությունը.


Ստ. Մամիկոնյան. Այդ անկախությանն ընդունել իբրև կատարված փաստ և ոչ մի ողջույն չանել։ Մենք անկախությանը դեմ ենք եղել, շարունակելու ենք նույն գիծը։ Բայց այս ակտով ստեղծվել է ծանր դրություն հայկական գավառների համար, մնացել են առանց գլխի, կառավարության։ Այս հանգամանքը ստիպում է ստեգծել ժամանակավոր վարչության։ Հարկավոր են միջոցներ, դրամ, հաց և այլն, որ կարողանանք կռիվ անել։ Հայաստանի անկախությանն անժամանակ է՝ թույլ են, խլում է Ռուսաստանի օգնության միակ հնարավորությանը։ Ստեղծել ժամանակավոր վարչության, լինի դա Խորհուրդը, այդ միևնույնն է, որի մեջ կարող է մտնել և մեկ թուրք ներկայացուցիչ։ Երկու դեպքում էլ նա մեկնելու է Երևան՝ թողնելով իր ներկայացուցիչն այստեղ։ Մեր բոլոր զորքերն ու մթերքը տեդափոխել Երևան։


Հ. Առաքելյան. Չպետք է Վրաստանի անկախությանը դեմ գնալ, բայց և չողջունել։ Չգիտենք, թե ինչ դրության է ստեղծվում մեզ համար, մանավանդ որ դա կարող է դավաճանական քայլ լինել Ռուսաստանի դեմ։


Ղ. Տեր-Ղազարյան. Թող այս խնդիրը կուսակցությունները որոշեն, <Հայոց> ազգային խորհուրդը չխառնվի։ Չենք կտրող մտնել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Վրաստանի և ո՛չ Տաճկաստանի մեջ։ Եթե Անդրկովկասի միությունը մնար, այլ բան է։ Քանի որ այն չկա, մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք։ Պետք է ուժ տալ Բաքվին՝ հարց չէ, թե ում հողում է նա։ Դա է ժողովուրդների, դեմոկրատիայի փրկությու–

  1. Այսինքն՝ Ա. Ահարոնյանը։
  2. Դիվանագիտական։