Արշ. Մխիթարյանը դեմ է այդպես շատ տեղափոխվելուն, որովհետև այսպիսի հանգամանքներում, երբ ոչ ճանապարհներն Են բաց և ոչ սահմաններից հեռացած են <թուրքերը>, գնալը չի թեթևացնի երկրի կրիտիկական դրությանը և չի կարող բավարար լուծում տալ ո՛չ դրամական, ո՛չ պարենի և ո՛չ էլ փախստականների խնդրին և, որ գլխավորն է, կտրվելով արտաքին աշխարհից, Կ. Պոլսից ու իրազեկ չլինելով քաղաքական անցուդարձերին, կարող ենք այնպիսի որոշումներ անել, որ բնավ չի համապատասխանի մեր շահերին։
Ռ. Քաջազնունին առարկում է այս կարծիքին՝ որ եթե նույնիսկ
կտրվելու լինենք, պետք է գնանք, այս է պահանջում մեր ժողովրդի շահը
և կառավարության միջազգային դիրքը։ Ոչ մի տեղ այսպիսի բան
ընդունված չէ, որ երկիրը կառավարվի դրսից։ Եթե երկրի կարիքները
շատ-շատ են և ծանր, դրա մասին պետք է հոգալ այնտեղից՝ անմիջականորեն տեղյակ բոլոր անցադարձերին և ոչ թե կուրորեն ու պատահականորեն։
Թե՛ ներքին աշխատանքի և թե՛ արտաքին աշխարհի հետ
իբրև լիազոր հարաբերություն պահպանելու համար անհրաժեշտ է շուտափույթ տեղափոխումը Երևան։
Հայ սոցիալ-դեմոկրատ ընկերների կողմից Հ. Ագատյանը
հետևյալ հայտարարությունն է անում, ներկայումս անհնար է օրգանական աշխատանք կատարել Երևանում թե՛ դրամի, թե՛ պարենի և թե՛
գաղթականության նկատմամբ՝ կտրված փնելով ամեն կողմից։ Երևան
տեղափոխվելով՝ <Հայոց> ազգային խորհուրդն իրեն կդնի նույն
դրության մեջ, ինչ-որ է այժմ Երևանի <ագգային> խորհուրդը։ Չկարողանալով շինարար դեր կատարել՝ պետք է, վերջապես, իրեն վարկաբեկի
և հուսահատության մատնի ժողովրդին։ Իսկ այստեղից նա ավելի
կարող է օգտակար լինել դրսի օգնության և միջնորդությունների
շնորհիվ։ Արտաքին հարաբերությունների նկատմամբ ներկա հանգամանքներում
ոչ մի դրական գործ չի կարող կատարել, եթե Երևան փոխադրվի։
Ո՞վ գիտի, թե վաղն ինչեր կարող են տեղի ունենալ բոլշևիկների
հաղթության դեպքում, թուրքական զորքերը պիտի նահանջեն՝
կոտորածի ու ավերի ենթարկելով Հայաստանի ժողովրդին։ Այդ դեպքում
Խորհուրդը դրսից ավելի մեծ գործ կարող է կատարել, քան եթե
Երևանում լինի։ Վերջապես՝ Պոլսից կտրվելով՝ մենք չպիտի կարողանանք
մեր քաղաքականությունը վարել և պիտի ընկնենք անորո–