Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հուրդը Երևան տեդափոխելու. միայն թե այդ տեղափոխությունը կատարվելու է ժամանակավորապես. Ազգային խորհուրդը մի քանի օրով պիտի գնա Երևան, կազմի Հայաստանի Խորհուրդ, ընտրի կառավարություն և նորից վերադառնա այստեղ։ Ազգային խորհուրդը, ինչպես բանիցս ասել եմ, պիտի շարունակի իր գոյությունն իբրև ընդհանուր հայկական հիմնարկաթյան՝ զատ կուլտար-կրթական գործերի համար։


Նախագահողը, ամփոփելով ասածները, քվեարկության է դնում։ Նախքան քվեարկությանը սոցիալ-դեմոկրատների կողմից Հ. Ազատյանր և Ա. Երզնկյանը հայտնում են, որ, եթե Խորհրդի տեղափոխության ժամանակամիջոցն ընդունվի Երևանի առաջարկած սահմաններում՝ ոչ ուշ, քան երկու շաբաթ, հետ կվերցնեն իրենց հայտարարությանը։ Քվեարկության են դրվում հետևյալ բանաձևերը.


ՈՐՈՇՈՒՄ. <1)> «Ազգային խորհուրդը նախապատրաստական աշխատանքներ է կատարելու՝ Երևան տեղափոխվելու ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում»։ Այս առաջարկն ընդունվում է ընդդեմ 3-ի։


2) Ս. Հարությունյանի բանաձևը. «Հետաձգել Ազգային խորհրդի տեղափոխությունը մինչև կհաստատվի կանոնավոր հաղորդակցություն ճանապարհների, փոստի և հեռագրային»։ Այս առաջարկը չի անցնում։


ՈՐՈՇՈՒՄ. 3) Ա. Երզնկյանի բանաձևը. «Անմիջապես հեռագրել Պոլիս՝ մեր պատվիրակությանը և, մի քանի օր ժամանակ տալով, պահանջել, որ սահմանների խնդիրը պարզեն և հայտնեն մեզ»: Այս առաջարկն ընդունվում է։


4) Ա. Երզնկյանի բանաձևը. «Մինչև Ազգային խորհրդի տեղափոխությունը ուղարկել Երևան մի քանի լիազորներ կառավարչական իրավունքներով»։ Չի անցնում։


5) Ռ. Տեր-Մինասյանի բանաձևը. «Եթե Ազգային խորհուրդը երկու շաբաթվա ընթացքում չկարողանա կամ չուզենա Երևան գնալ, իր լիազորություններբ տալիս է Երևանի ազգային խորհրդին»։ Չի անցնում։