Ապա Ս. Հարությունյանը հայտնում է, որ եթե Կառավարությունը կազմված է, թող գնա Երևան, իսկ եթե չէ՝ հայտարարել, որ գոյություն չունի կառավարություն։
Ռ. Քաջազնունին պատասխանում է, որ Կառավարության
որևէ հայտարարություն չի լինի, քանի որ ինքն ու Խորհուրդն այստեղ
են. մինչև Ազգային խորհուրդը չտեղափոխվի Երևան և չկազմի Հայաստանի Խորհուրդը, որևէ հայտարարություն կառավարության կազմի
կամ դեկլարացիայի մասին չի լինի։
Նախագահը սրանով էլ խնդիրը փակված է համարում և անցնում
է օրակարգի մյուս խնդիրներին։ <...>
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 285-289։ Պատճեն։ Մեքենագիր։
№ 57
Վրացական «Բորբա» թերթը Հայոց ազգային խորհրդի՝
Երևան փոխադրվելու որոշման մասին՝ ըստ «Մշակ» թերթի
«Борьба» լրագիրը գրում է. «Սոցիալ-դեմոկրատական
ֆրակցիայի նախաձեռնությամբ <Հայոց> ազգային խորհուրդը քննեց
Ազգային խորհուրդը Երևան տեղափոխելու հարցը։ Սոցիալ-դեմոկրատներն
այս հարցի վերաբերյալ որոշ կերպով բացասական կարծիք
հայտնեցին, որովհետև քաղաքական դրությունը Երևանում և արտաքին պայմանները չեն ընձեռում ոչ մի հնարավորության արդյունավետ
աշխատանքի համար։ Երևանում Ազգային խորհուրդը կտրված կլինի
միջազգային հարաբերությունների և կապակցությունների շրջաձև
Սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի կարծիքով՝ ծայրահեղ
դեպքում Երևան կարող է գնալ կառավարությունը, որի առաջին գործը
պետք է լինի հիշատակագիր ուղղել օսմանյան կառավարությանն այն
- ↑ Թվագրվում է համաձայն Հայոց ազգային խորհրդի համապատասխան որոշման ընդունման օրվա։