մասին, որ թուրքական զորքերը խախտում են հաշտության դաշնագիրը և անկարելի է պետական նորմալ կյանք ստեղծել, քանի որ օսմանյան զորքերը գտնվում են հայկական հասարակապետության տերիտորիայի վրա։
Ազգային ժողովի[1] մեծամասնությունը, որ բաղկացած է դաշնակցականներից,
չհամաձայնեց սոցիալ–դեմոկրատների ցուցումների
հետ և որոշեց՝ երկու շաբաթվա ընթացքում Ազգային խորհուրդը
տեղափոխել Երևան»։
Այս լուրը թարգմանելով «Борьба»–ից՝ պետք է հետևյալ երկու
ազդումն անենք. Ազգային խորհուրդը Երևան փոխադրելու հարցը
քննության է դրվել ոչ թե սոցիալ-դեմոկրատները ֆրակցիայի նախաձեռնությամբ, այլ Երևանից եկած հատուկ պատգամավորության
առաջարկությամբ։ Հակառակ այդ տեղափոխության խոսել և ձայն են
տվել ոչ միայն սոցիալ-դեմոկրատները, այլև սոցիալիստ-հեղափոխականները
և Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները։
Վերջիններս, <կուսակցության> կենտրխնական կոմիտեի որոշման
համաձայն, վճռական կերպով դեմ են եղել այդ տեղափոխությանը,
քանի որ ճանապարհները փակ են և Երևանում նստող Ազգային
խորհուրդն ու կառավարությունը կտրված պետք է լինեն Թիֆլիսից և
ընդհանրապես դրսի աշխարհից։ Նրանք բերել են նաև ֆինանսական
և տնտեսական տեսակետից դժվարություններ այդպիսի շտապ տեղափոխության դեմ։ Սակայն դաշնակցականներն իրենց ձայներով անց
են կացրել հարցը հօգուտ տեղափոխության։
«Մշակ», 12 հուլիսի 1918 թ., № 134։
№ 58
Հայոց ազգային խորհրդի ժամանակավոր նախագահի
նամակը Կ. Պոլսում գտնվող հայկական պատվիրակության
նախագահ Ավետիս Ահարոնյանին
- ↑ Խոսքը Հայոց ազգային խորհրդի մասին է։