վելու են տեղական մթերքներով և 3. Անկախորեն հաշտություն կնքել և փրկել, ինչ որ կարելի է։
ՈՐՈՇՈՒՄ. Երկար վեճերից հետո այդ բոլոր խնդիրների (բացի
3-րդից) լուծումը հանձնել գեներալ) Թ. Նազարբեկովի հայեցողուաթյանն
ու լիազոր կամքին՝ իրազեկ պահելով ներկայիս բոլոր անցուդարձերին։
Իսկ հաշտության մասին բացատյտւթյան կտրվի Ազգային
խորհրդի պատվիրակության վերադարձից հետո։
Ստ. Մամիկոնյան. Դեմ է այս որոշումները հայտարարելուն,
Որպեսզի լքում առաջ չգա կռվող զորքի մեջ։ ժողովը համաձայնում է
այլ կարծիքի հետ։
II. Տեսակցություն թուրքերի հետ.
Ս. Հարությունյան. Ես տեսնվեցի թուրքերի հետ։ (Ֆ.) Խանխոյսկին
ասեց, որ բանակցությունները բարեհաջող լուծում էին ստանում,
թայց վրացիների այս քայլը[1] ծանր դրություն ստեղծեց մյուս ժողովուրդների համար։ Բոլոր պետական մեքենաները Վրաստանամ են,
իսկ թուրքերն ու հայերը զուրկ են բոլոր միջոցներից։ Պետք է իրար
հետ խորհրդակցել և փոխադարձ համաձայնությամբ մի կամ առանձին
իշխանության կազմել՝ առայժմ մնալով Թիֆլիսում, մինչև կպարզվի
դրությունը։ Իր կարծիքով (Ս. Հարությունյանի) նրանց մեջ երկու
հոսանք կա։ Մեկը ցանկանում է օսմանյան տիրապետություն, մյուսը՝
անկախության՝ նրա հովանավորությամբ։ Ներկա մոմենտը շատ հարմար
է և պետք է օգտվել մի իշխանություն կազմելու, քանի դեռ օսմանցիք
չեն առաջացել։
Խ. Կարճիկյան. Երևանի և Գանձակի բոլոր <թուրք> ներկայացուցիչները կողմնակից են օսմանյան տիրապետությանը, միայն Բաքվի
մի փոքրիկ ինտելիգենցիայի[2] խմբակ Մ. Ռասալ-Զադեի գլխավորությամբ, դեմ են այդ քայլին, բայց նրանք մեծ ազդեցություն չունեն, և մեր համակցայնությունը ռեալ նշանակություն չպիտի ունենա մեր ժողովրդի փոխհարաբերության խնդրում։
Ղ. Տեր-Ղազարյան. Բաքվում մի փոքրիկ խմբակ կա, որ չի
ցանկանում օսմանյան տիրապետությանը, իսկ «հայասերներին» ինքը