Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ի նկատի առնելով այն, որ Անդրկովկասի սեյմի ինքնայրումից և Վրաստանի անկախության հայտարարելուց հետո լուծվելու է և Անդրկովկասյան կառավարությանը, և հայ ժողովուրդը մնարս է բախտի բերմունքին, ներկայացուցչական ժալովը գտնում է անհրաժեշտ, որ Հայոց ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը, անցնի գործելու հայության կենտրոնում՝ ստանձնելով կառավարական ֆունկցիաներ՝ օժտված դիկտատորական իրավունքներով հայ կյանքի բոլոր երևույթների և գործերի նկատմամբ»։

<ժողովի> նախագահ՝ Հ. Չոլախյան
Քարտուղար՝ Ա. Խոնդկարյան

ՀԱԱ ֆ. 201, ց. 1,գ. 36, թ. 119։ Բնագիր։ Ձեռագիր[1]։ Ս. Վրացյանի «Հայաստանի Հանրապետության» աշխատության հիման վրա որոշումը հրապարակված է՝ «Հայաստանի Հանրապետությանը 1918-1920 թթ. (քաղաքական պատմության), փաստաթղթերի և նյութերի ժողովածու» /Խմբագրությամբ Գ. 11. Գաթյանի և Վ Ն. Ղազախեցյանի, երևան, «Գիտություն» հրատ., 2000, էջ 17, փաստ. № 10։


№4

Հայոց ազգային խորհրդի նիստի արձանագրություն

26 մայիսի 1918 թ.
երեկոյան ժամը 9°°–ին

Նախագահում է Ա. Ահարոնյանը։ Ներկա էր <Խորհրդի> ամբողջ կազմը, բացի Մ. Պասլաջանյանից և Հ. Օհանջանյանից։ Ներկա էր նաև <Անդրկովկսայան> կառավարության և Խորհրդի նախկին անդամ Ղ. Տեր–Ղազարյանը։


I. Թ. Նազարբեկովի հեռագիրները. Զորք չի մնացել, ցրվել են գյուղերը։ Դիլիջանամ հաց, փամփուշտ չկա՝ դրությանը կրիտիկական է, աստի ստիպված է՝ 1. Ցրել Փաստորեն ցրված զորքերը, բացի հիմնական մասերից, 2. Հայտարարել, որ այսօրվանից զորքերը կերակըր–

  1. Բանաձևը հրատարակված է «Հորիզոն» բերրի 1918 թ մայիսի 29-ի համարում։