Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրենք ևս նման դիմում են արել մեզ՝ հատկապես մթերքների փոխանակման համար։ Իհարկե, մթերքների փոխանակման մասին խոսք չի կարող լինել մեր աղքատիկ երկրի համար, գուցե՞ հաջողվի դրամով գնումներ անել։


3. Ֆինանսների խնդիրը նույնպես մեր ցավոտ և ծանր խնդիրներից է։ 300 միլիոն ռուբլու բռների տպագրումը վերջացած է, որի պատասխանատվության չափը պիտի որոնվի յուրաքանչյուր պետության կարողության համեմատ։ Որոշված է հրատարակել նոր բռներ 200 միլիոն ռուբլու, թեև վերջնական համաձայնություն չի կայացվել, թե ում ինչքան է ընկնելու։ Այս երկու օրս այս խնդիրը ևս կլուծվի։ Մեզ հասանելի բռներից մինչև այժմ ստացված է 5 միլիոն, որից Ձեզ ուղարկված <Է> Սմբ. Խաչատրյանի միջոցով 2.100.000 ռուբլիի նորից ուղարկվում է ...[1]։ Ֆինանսական խնդրի հետ մեծ կապ ունի ընդհանուր լիկվիդացիայի խնդիրը։ Լիկվիդացիան գլխավորապես այն ծախսերի, որոնք տեղի են ունեցել մինչև մայիսի 26-ը, այսինքն՝ մինչև անդրկովկասյան անկախության անկումը։ Իրազեկ մարդկանց կարծիքով՝ այդ լիկվիդացիան պիտի կատարվի ըստ տերիտորիայի, մեզ վրա պիտի վերցնենք ծախսերն այն պաշտոնյաների ու հիմնարկությունների, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններում, այլապես դրամական ծանր դրություն կստեղծվի մեզ համար, և մենք չենք կարող հարկավոր քանակությամբ բռներ ստանալ:


4. Տաճիկների բռնությունները գրավված վայրերում նույնպես դարձել է օրվա կարևոր խնդիրներից։ Ղարաքիլիսայի և Լոռվա շրջաններից սոսկալի լուրեր են գալիս՝ թալանի, կոտորածի, բռնաբարումների։ Այդ առթիվ հանձնարարվեց մեր Բաթումի պատվիրակությանը բողոքելու էսսադ փաշային։ Էսսադ փաշան հերքել է այն լուրը, թե Ղարաքիլիսայամ 3 օր իրավունք է տրված կոտորած անելու, խոստացել է շրջաբերական ուղղել զորքին, անձամբ շրջագայել՝ մտքերը խաղաղեցնելու <նպատակով> և թույլատրել է մեզ քննիչներ ուղարկելու այդ վայրերը՝ տեղն ու տեղը ստուգելու և զեկուցելու, կատարյալ ապա–

  1. Փաստաթղթում բացթողում է։ Վերջինի մեկ այլ տարբերակում, որը ձեռագիր պատճեն է, գրված է՝ «մի միլիոն ռ» (ՀԱԱ, ֆ. 57. ց 5, գ. 177, թ. 46)։