հովություն խոստանալով։ Փոխարենը նա գանգատվել է հայերից, որ թշնամական գործողություններ են թույլ տալիս թուրքերի դեմ, ինչպես, օրինակ, Ղամարլուում, Կայաբաշում (Նուխու շրջան)։ Առհասարակ, նրանք խոսել են մեր պատվիրակության հետ գրավոր ապացույցներով, փաստերով։ Պետք է մեր կողմից ևս գրավոր փաստեր հավաքվի նրանց արարքների մասին, որպեսզի բալոքվելու հնար ունենանք թե՛ օսմանյան կառավարության և թե՛, հարկավոր դեպքում, նաև գերմանո–ավստրո-բուլղարական միսիաներին, որոնք խնդրում են գրավոր փաստական զեկուցումներ հայերի դրության մասին։
5. Մեր սահմաններից զորքը հետ քաշելու նկատմամբ էսսադ
փաշան նույն պատրվակներն է բերել՝ թե իբր դա հայերի օգտի համար
է, որովհետև գերմանա–վրացական զորքերն ուզում են խլել այդ երկրամասը։
Երբ մեր պատվիրակները պնդել են, թե դուք հետ քաշեք զորքերը,
մենք՝ կպահենք, նրանք ասել են, թե իբր Թ. Նազարբեկովն էլ
համաձայնվել է դրան և վերջում խնդիրն առկախ է թողել՝ պատճառաբանելով,
որ վերջնական լուծումը կտա Ն. Պոլսի խորհրդաժողովը։
Այդ առթիվ, ինչպես հիշեցինք, նորից կտրուկ դիմում է արվելու մեր
պատվիրակության միջոցով։
6. Գաղափար տալու համար գերմանացոց տրամադրությունների
մասին՝ բերում ենք այստեղ նրանց հետ ունեցած տեսակցությունների
կարևոր կետերը. «Կ. Պոլսի խորհրդաժողովում մասնակցելու
<է> նաև ռուսաց իշխանության ներկայացուցիչը։ Գերմանո-ավստրո-բուլղարական միությունը լուրջ կերպով դնելու են սահմանների
վերաքննությունը Բրեստ-Լիտովսկի պայմանների համաձայն՝
միայն մի հավանական փոփոխմամբ, որ Թուրքիային իրավունք տրվի
զորք անցկացնելու երկաթուղով մինչև Ջալֆա՝ առանց Ալեքսանդրապոլ
մտնելու»։ Նրանց շատ հետաքրքրում է մեր և վրացոց հարաբերությունները։ «Ինչո՞ւ չեք միանում վրացոց հետ», - ասել է ֆոն Կրեսսը,
որին մերոնք պատասխանել են, թե մեր դրությունը բացառիկ է, որը
թույլ չի տալիս առավելություններ տալ մեր հարևաններից մեկին ու մեկին
և թշնամության ստեղծել։ Նրանց հետաքրքրել է նաև այն հանգամանքը,
թե մեր ուժերով պիտի կարողանա՞նք ներքին կարգ պահպա–