Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նել հայ և թուրք բանդաներից։ Իհարկե, մեր պատասխանը եղել է դրական։


Բաքվի խնդիրը նույնպես զբադեցնում է նրանց։ Հունիսի 26-ի տեսակցության ժամանակ նրանց զինվորական միսիայի պետ ֆոն Կրեսսը բացատրել էր իրենց նպատակը։ Գերմանացիք ցանկանում են, որ Բաքվի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծվի։ Դրա համար նպատակ ունեն Բաքուն ազատ քաղաք հայտարարել, մի չեզոք զոնա հաստատել, որտեղից կսկսվի փոխադարձ հարաբերություններ մյուս պետությունների հետ, նավթը կարտահանվի որոշ մաքսով, առհասարակ նա կնկատվի իբրև մի անկախ երկիր։ Հարցրել էր Ազգային խորհրդի կարծիքը։ Այդ հարցի առթիվ ունեցանք առանձին խորհրդակցության և պատասխանեցինք նրան, որ խորհրդիս համար այդ ծրագիրը ցանկալի և ընդունելի է, բայց իր վրա վերցնել ակտիվ միջնորդություն՝ չի կարող, որովհետև նրա ազդեցությունը չի տարածվում այնտեղի ղեկավար մարմինների վրա. միայն կարող է հարաբերության մեջ մտնել նրանց հետ իբրև տեղեկատու միջնորդ, եթե այդ նրանք ցանկանան։ Իշխանությանն այնտեղ գւխավորապես, եթե ոչ բացսաապես, բոլշևիկների ձեռքին է։ Հուլիսի 5-ի երկրորդ տեսակցության ժամանակ Բաքվի նկատմամբ ասել է հետևյալը. «Բաթումում այդ խնդիրը դրվեց։ Թուրքերը դիմեցին մեզ, որ մենք թույլ տանք Վրաստանի միջոցով զորք ուղարկելու, բայց մենք կտրականապես մերժեցինք և կարողացանք նրանց առաջխաղացումը կանգնեցնել՝ մինչև որ այդ, ինչպես և մյուս ցավոտ խնդիրները լուծում կստանան Կ. Պոլսի խորհրդաժողովում»։ Նույն խնդրի նկատմամբ էսսադ փաշան հիշեցրել էր մեր Բաթումի պատվիրակությանը, այն էլ գրավոր, որ Ազգային խորհուրդն իր հանձնառությունը կատարի և կոչ ուղղի հայ ազգաբնակչությանը, որ չդիմադրեն տաճիկներին, ինչպես այդ եղել է Կայաբաշ գյուղում։ Կոչի նկատմամբ որևէ բան չի արել Խորհուրդս և ոչ էլ խոստացել է, բայց ինչ պարտավորություն որ հանձն է առել Բաքվի նկատմամբ, ըստ դաշնագրի[1], կատարում է և երեկ՝ ամսայս 6-ին,

  1. Խոսքը 1918 թ. հունիսի 4-ի Բաթամամ ստորագրված հայ-թարքական պայմանագրի մասին է։