Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 60

«Մշակ» թերթի վաղամեռիկ խմբագիր Համբարձում

Առաքելյանի «Հայ ժողովարդ» վերնագրով դիմում-հոդվածը

10 հուլիսի 1918 թ.[1]


Ներկա Հայոց ազգային խորհուրդը որոշել է մեծամասնությամբ, որ Հայաստանի կառավարության կաբինետի ղեկը հանձնվի Դաշնակցության լիդեր Հ. Քաջազնունուն. ուրեմն մեր ազգային քաղաքականության ղեկը նորից վարի Դաշնակցությունը, որի մինչև այժմ վարած քաղաքականությունը կործանեց, սպանեց Հայաստանը և հայ ժողովուրդը։


Հայ ժողովրդական կուսակցությունը, ի դեմս իր ներկայացուցիչների, դեմ է եղել այդ որոշմանը և որոշել է չմասնակցել կազմվող կաբինետին՝ գլխավորությամբ դաշնակցական Հ. Քաջազնունու։


Հայ ժողովրդական կուսակցությանն այն համոզումն ունի, որ ներկա պայմաններում և հանգամանքներում հայ ազգի և ապագա Հայաստանի բախտը և բարօրությանը պահանջում են, որ կառավարության ղեկը չլինի հեղափոխականների և սոցիալիստների ձեռքում, այլ ղեկը հանձնվի ավելի չափավոր՝ ոչ հեղափոխական և ոչ սոցիալիստների ձեռքում, որպեսզի թե Թուրքիան, թե մեր հարևան թուրքերը, որոնց հետ հարկադրված ենք այսահետև ապրել, բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, լիակատար վստահություն ունենան, թե հայերը հրաժարվում են շարունակելու այն ագրեսիվ քաղաքականությունը, որի վարիչները բացառապես եղել են դաշնակցականները, և այդ ագրեսիվ քաղաքականությունը համարվել է հայ ժողովրդի քաղաքականություն, որովհետև այդ ժողովուրդն իր ձայների մեծամասնությանը տվել է Դաշնակցությանը։ Մինչև Թուրքիան, Դերմանիան, մեր հարևան թուրքերը չունենան այդ հավատը և վստահությանը, նրանք անկեղծ վերաբերմունք չեն ունենա դեպի մեզ։


Բացի դրանից, կա և մի այլ կարևոր հանգամանք։ Ապագա Հայաստանը կարող է ապաքինվել իր ստացած սոսկալի հարվածներից,

  1. «Մշակ» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։