Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերքերից, զարգանալ, բարգավաճել, եթե նրա մեջ զարգանա առևտրաարդյունաբերական, գործարանական կյանք, ինդուստրիա, գյուղատնտեսություն, ճարտարարվեստ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կապիտալը գնա Հայաստան, բայց հայտնի է, որ կապիտալը կգնա միայն այն դեպքում, երբ նա սահմանափակումներ և նեղումներ չկրի, իսկ այդ կլինի, եթե երկրի կառավարությունը լինի հեղափոխականների և սոցիալիստների ձեռքում։


Հայ կապիտալը, օտարազգի կապիտալը, արդյունաբերողները բնավ չեն տանի իրենց կապիտալները Հայաստան, եթե նրա կառավարությունը գտնվի հեղափոխականների կամ սոցիալիստների ձեռքում։


«Մշակ», 10 հափսի 1918 թ., № 132։


№ 61

Կովկասում գերմանական զինվորական միսիայի

ղեկավար ֆոն Կրեսսի հեռագիրը Գերմանիայի

արտաքին գործերի նախարարություն

10 էսպիսի 1918 թ.
Թիֆլիս


Կյանքը վտանգի ենթարկելով՝ Երևանից եկել է Մեսրսպ եպիսկոպոսը[1], որպեսզի գերմանացիներից օգնություն հայցի։ Նրա ասելով՝ գրեթե կես միլիոն հայեր սովամահ կլինեն, եթե անմիջապես հայերին չթույլատրվի վերադառնալ Սարդարապատ-Իգդիրի և Գավարսի մարզեր, որ հավաքեն հասած բերքը։


Հարգարժան եպիսկոպոսի նկարագրությունը ցնցող է։ Ողջ հայ ազգին սովի մատնելու թուրքերի մտադրաթյունը ակներև է։ Էսսադն աննշան պատճառներով մերժեց խնդրանքս՝ հայ գաղթականներին և Հայոց ազգային խորհրդին թույլ տալու վերադառնալ հայրենիք։

  1. Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանն այդ ժամանակ էջմիածնի կաթողիկոսարանի մատենադարանի ղեկավարն էր։