Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թաղկացած ներկայացուցիչներ ուղարկել Երևան՝ տեղում իշխանության կազմելու համար։ Այս առիթով Խորհրդի Դաշնակցական ֆրակցիան առաջարկեց ուղարկել Երևան՝ կառավարությունը և Ազգային խորհուրդն ամբողջ կազմով, որը չանցավ։ Չընդունվեց Դաշնակցության ֆրակցիայի նաև այն առաջարկը, որ Երևան ուղարկվի հատակ հանձնախումբ՝ բոլոր փազորություններով, բացի արտաքին քաղաքականության վարելու գործից։ Մերժվեց նաև Դաշնակցության ֆրակցիայի՝ միայն կառավարությունը Երևան ուղարկելու առաջարկը։


«Հորիզոն», 14 հափսի 1918 թ., Ի1 138։ «Աշխատավոր», 14 էսպիսի 1918 թ., № 83։


№ 67

«Դեպի երկիր» խորագրով խմբագրական «Հորիզոն»

թերթում՝ ՀՀ իշխանության կենտրոնական մարմինների՝

Երևան տեղափոխվելու խնդրի վերաբերյալ

13 հուլիսի 1918 թ.[1]


Մեր արդար դատի երազանքների եզերքին մնաց կանգնած հայ ժողովուրդը։ Բնաջնջվեց այս ահավոր պատերազմի ընթացքում մեր ցեղի թուրքահայ հատվածը՝ իր հետ գերեզման տանելով լուսավոր աշխարհից որդեգրած ազատության մեծ պատգամները։ Ընկավ ու ջախջախվեց նաև սահմանի այս կողմում գտնվող հայությանը՝ անկարող դիմագրավելու թիկունքից ու ճակատից տեղացող անխնա հարվածներին ու ստոր դավերին։


Այսօր մի փոքրաթիվ ժողովուրդ ունենք միայն՝ կառչած Երևանից մինչև <Նոր> Բայազետ տանող (երկ դաշտերին ու անջրդի հողերին. մի ժողովուրդ, որին իրավունքի ու ազատության համար մարտնչող մարդկությանն այս անիրավ աշխարհում պարզորոշ լոկ պատվով մեռնելու իրավանք է պարգևել։


Ու այսօր, երբ մեր հողի բովանդակ հայության ֆիզիկական գոյության եղեռնական խնդիրն է դրված հրապարակի վրա, ուժեղի բիրտ

  1. «Հորիզոն» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։