Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րականը. հակառակ դեպքում վերաքննել խնդիրը, քանի որ նոր հանգամանք է երևան գալիս։


Ա. Երզնկյան. Նույնպես առաջարկում է հետ վերցնել հրաժարականը։


Ռ. Տեր-Մինասյան. Իբրև լիազորներ առաջարկում է՝ Ստ. Մամիկոնյանին, Արշ. Մխիթարյանին և Հ. Քաջազնունուն։ Երեքն էլ հրաժարվում են։


Ա. Երզնկյան. Հայտարարում է, որ մեծամասնությունը որոշել է և կարող է երեք մարդ ուղարկել։ Թեկնածուների մասին խոսել հետևյալ ժողովում։


Վերջում ժողովն ընդունում է հետևյալ որոշումները՝ 1) Եղած փողի 3/4-ը ուղարկել Երևան, 2) Մի նամակ ուղարկել Պոլիս, 3) Տեսակցել գերմանական ներկայացուցչի հետ՝ եղած ընդհարումների մասին խոսելու և 4) Թիֆլիսում եղած երևանցի զինվորներին տեղափոխել հայրենիք՝ իրենց զենքով, քանի որ վրաց կառավարությունը պահանջում է։


Նիստը փակվում է գիշերվա ժամը 1-ին։

Նախագահ
Անդամ-քարտուղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 29Տ շրջ.–298։ Պատճեն։ Մեքենագիր։


№ 66

Լրագրային հաղորդում՝ Հայոց ազգային խորհրդի

կողմից արտակարգ լիազորություններով օժտված

ներկայացուցիչներ Երևան ուղարկելու մասին

12 հուլիսի 1918 թ.[1]

Հայոց ազգային խորհրդի ամսիս 12-ի արտակարգ նիստում որոշվել է իր կողմից արտակարգ լիազորություններով երեք հոգուց

  1. ժամանակը ցույց է տրվում՝ համաձայն հրապարակման բովանդակության։