Այս ծանր ու տագնապալից օրերին, երբ որոշվում է ազգերի բախտը, բովանդակ հայ ժողովուրդը պիտի ունենա մի ներկայացուցչություն, որն ուղղություն տա հայության ցիրուցան եղած զանազան մասերին։ Այդ ներկայացացչական մարմինը կարող է և պիտի ունենա իր ռեզիդենցիան[1] մի այնպիսի կենտրոնում, որը կապեր ունի հայ ժողովրդի բոլոր մասերի և հարևան ժոդովուրդների ու դրսի աշխարհի ուժերի հետ։
Այդպիսի կենտրոն է Թիֆլիսը։ Այդ պատճառով, Եթե Ազգային
խորհուրդը վճռել է մեկնել կառավարության հետ Երևան, որը մենք
գտնում ենք սխալ մի քայլ, համենայն դեպս այժմվանից պիտի պարզ
լինի բոլորի համար, որ Ազգային խորհուրդը հեռանում է Թիֆլիսից
ժամանակավորապես ու հատուկ նպատակով և անմիջապես վերադառնալու
է այստեղ։
«Մշակ», 13 հուլիսի 1918 թ., № 135։
№ 69
Քաղվածք Հայոց ազգային խորհրդի
նիստի արձանագրությունից
Նախագահում էր Ավ. Սահակյանը։ Ներկա էին՝ Ա. Մխիթարյանը,
Ս. Հարությունյանը, Խ. Կարճիկյանը, Ստ. Մամիկոնյանը,
Ս. Տիգրանյանը, Ա. Երզնկյանը, Ա. Ստամբոլցյանը, Հ. Դավթյանը,
Ռ. Տեր-Մինասյանը, Հ. Ազատյանը, Մեսրոպ եպիսկոպոսը, գեներալ
Հ. Հախվերդովը։
<...> II. Երևան լիազորներ ուղարկելու խնդիրը.
Ռ. Տեր-Մինասյանը հայտնում է, որ Դաշնակցական ֆրակցիան
իր ներկայացացչին կտա այն ժամանակ, երբ մյուս ֆրակցիաները
կտան ազդեցիկ մարդիկ։
- ↑ Նստավայրը։