Ա. Երզնկյանը հայանում է. քանի որ լիազորները գնում են կառավարչական ֆունկցիաներով և որովհետև չեն մասնակցում կառավարությանը, ուստի <սոցիալ–դեմոկրատական> ֆրակցիայի որոշմամբ չեն կարող լիազոր տալ։ Իսկ, իբրև պաշտոնյաներ, մարդիկ կարող են տալ։
Այս հայտարարությունների առթիվ վեճ է ծագում երեկվա ընդունած
բանաձևի[1] մասին։ Խ. Կարճիկյանն առաջարկում է չեղյալ
համարել երեկվա բանաձևը և նոր՝ ավելի պարզ բանաձև տալ։
Ա. Երզնկյանը հայտնում է, որ իր կարծիքով լիազորներ ուղարկելու
էր կառավարությունը։ Եթե կառավարությանը հրաժարվում է,
ուրեմն պետք է այդ խնդիրը վերաքննության ենթարկել։ Իսկ իր բանաձևը[2]
հետ կվերցնի, եթե կառավարությունն իր հրաժարականը[3]
հետ վերցնի։ Հ. Քաջազնունին համաձայնվում է հետ վերցնել հրաժարականը։
Նախագահը հակառակ է վերաքննությանը, առաջարկում է
կորրեկտիվներ[4] մտցնել։
ՈՐՈՇՈՒՄ, ժողովը ձայների մեծամասնությամբ որոշում է
չեղյալ համարել երեկվա որոշումը։ Նորից քվեարկության են դրվում
առաջարկներ <Հայոց> ազգային խորհուրդը Երևան տեդավախելու
վերաբերյալ։
Բանաձևեր. I. Հայկ Ազատյանի. Աննպատակահարմար համարել
Ազգային խորհրդի մեկնումը Երևան իր ամբողջ կազմով։ Առաջարկում
եմ ժամանակավորապես Երևան ուղարկել Ազգային խորհրդի
երեք կամ չորս լիազոր անդամի, որոնք տեղն ու տեղը կծանոթանան
երկրի իսկական դրության հետ և Երևանի ազգային խորհրդի հետ
միասին ձեռք կառնեն երկրի ներքին կյանքը կանոնավորելու անհրաժեշտ
միջոզներ և, եթե հարկավոր և նպատակահարմար գտնեն Ազգային
խորհրդի մեկնումը Երևան իր ամբողջ կազմով, այդ մասին կհա–