Նախագահում է Ավ. Ահարոնյանը։ Ներկա էին՝ Ն. Աղբալյանը, Ս. Վրացյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Ա. Բաբալյանը, Ս. Հարությունյանը, Ղ. Տեր-Ղազարյանը, Տ. Բեկզադյանը, Ս. Մամիկոնյանը, Ա. Երզնկյանը, Մ. Հարությունյանը, Մ. Պապաջանյանը, Մ. Բունիաթյանը, Հ. Քաջազնունին, Ալ. Խատիսյանը։
I. Ուլտիմատումի խնդիրը.
Ուլտիմատումն ընդունելուն կողմնակից են Հ. Յ. Դաշնակցությունը և Հայ ժողովրդական կուսակցությունը։ Սոցիալ–դեմոկրատները հայտնում են,
որ ժամանակ չեն ունեցել ժողով կայացնելու, ուստի իրենց առավոտյան
կարծիքը[1] մնում է իր ուժի մեջ։ Սոցիալիստ-հեղափոխականները չկան։ Տ. Բեկզադյանը և Ս. Մամիկոնյանը մնում են նախորդ կարծիքին[2]։
ՈՐՈՇՈՒՄ. Որոշվում է ուլտիմատումը համարել ընդունված,
իսկ ձայները հաշվել վաղը։
Հարց են տալիս, թե ո՞վ է ուլտիմատումն ընդունում՝ <Հայոց>
ազգային խորհուրդը, թե մի ուրիշ մարմին՝ Հայոց կառավարությունը՝
Ազգային խորհրդից կազմված։
Մ. Հարությունյանն առաջարկում է Ազգային խորհուրդը հայտարարել ժամանակավոր կառավարության։ Կարելի է Ազգային խորհուրդը դարձնել
մի տեսակ պառլամենտ և կազմել կառավարություն՝
թեկուզ և դրսի մարդկանցից։ Պետք է այնպիսի պատվիրակություն
ուղարկել, որ թուրքերի վստահությանը վայելի։
Ս. Վրացյան. Ըստ կարգի նկատում է, որ խնդիրը կապ ունի
անկախության հարցի հետ. մեր կուսակցության[3] մեջ այդ հարցը դեռ ծեծվում է։ Հարմար է, որ ֆրակցիաները մի եզրակացության գան և ապա խնդիրը լուծել։
- ↑ Մայիսի 28-ի աոավոտյան ժամը 12°°–ին կայացած Հայոց ազգային խորհրդի նիստում սոցիալ-դեմոկրատները դեմ էին արտահայտվել թուրքական վերջնագիրն ընդունելուն։
- ↑ Մայիսի 28-ի առավոտյան ժամը 12°°-ին կայացած Հայոց ազգային խորհրդի նիստում Խորհրդի անկուսակցական անդամներ Տ. Բեկզադյանն ու Ստ. Մամիկոնյանը դեմ էին արտահայտվել թուրքական վերնագիրն ընդունելուն։
- ↑ Խոսքը Հ. Յ. Դաշնակցության մասին է։