Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ս. Մամիկոնյան. Հայկական գավառները համարում է Ռուսաստանի մաս։ Ազգային խորհուրդը կարող է կարգադրություն անել նրա մասին։ Մինիստրություն ընտրելու կարիք չկա։ Ազգային խորհուրդը կարող է ինքը պատվիրակներ ուղարկել։


Ռ. Տեր-Մինասյան. Ինչ էլ լինի, պետք է մի կառավարություն, դա Ազգային խորհուրդն է, որն ըստ էության արդեն եղած է կառավարություն։ Պետք է միայն որոշ փոփոխություններ մտցնել կազմի մեջ։


Ս. Հարությունյան. Պետք է լինի Հայաստանի կառավարություն՝ առանց սահման որոշելու։ Խորհուրդը պետք է իրեն պառլամենտ հայտարարի և կազմի կառավարություն։ Պետք է կառավարության ղեկը հանձնել ավելի մեղմ կուսակցության՝ հանձնարարելով մեկին կազմելու կառավարություն։ Դրանով կառավարությանը բխած կլիներ մի իրավազոր մարմնից։


Հ. Քաջազնունին առաջարկում է կարդալ իրենց գրությունը թուրքերին՝ Ազգային խորհրդի՝ կառավարչական ֆունկցիաներ ստանձնելու մասին։ Ալ. Խատիսյանը կարդում է այդ թուղթը։


Մ. Պապաջանյան. Թուրքերն իրենց Սեյմի ֆրակցիան հայտարարել են պառլամեիտ, լրացրել են զանազան հիմնարկություններից և ընտրել են կառավարության։ Վրացիներինը հայտնի է՝ ինչպես են կազմել։ Մնում ենք մենք, որ պիտի անկախություն հայտարարենք։ Արդեն թուրքերը վաղը հայտարարելու են, պետք է խոսել նրանց հետ սահմանների մասին, անվանել պատվիրակներ, որ գնան բանակցեն նրանց հետ։ Պետք է մի պառլամենտ ունենալ, որը կարող է լինել Ազգային խուրհուրդը՝ լրացրած կազմով։ Նա էլ կընտրի մինիստր-նախագահ։


Ալ. Խատիսյան. Վաղը, մինչև պատգամավորների գնալը, մեր անկախաթյանը հայտարարվի, որ մեզ հետ բանակցեն։ Պետք է օգտվել մոմենտից և թուրքերին ճանաչել տալ անկախ Հայաստանը։ Մանդատը պետք է Հայաստանի կառավարության անունից լինի։ Դրա համար անհրաժեշտ է, որ Ազգային խորհուրդն իրեն ժամանակավոր կառավարություն հայտարարի, հետո կարող է կազմը փոխել։ Պետք է նաև որոշել, թե ուլտիմատումի որ կետերն են անընդունելի։