Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վրացական Հանրապետության կառավարությունից կայարանում չկար և ոչ մի անդամ կամ պաշտոնական ներկայացուցիչ։ Երևի կառավարությանը նախօրոք գիտեր, որ Հայոց ազգային խորհրդին այդ օրը ոչ մի կերպ չի հաջողվի դուրս պրծնել Վրաստանի մայրաքաղաքից, ուստի և նեղության չէին քաշել հարևանության և հյուրասիրության ամենատարրական մի ակտ կատարելու ...


Եթե նրանցից գոնե որևէ մեկը ներկա գտնվեր, թերևս միջադեպը ո՛չ այդքան կձգձգվեր և ո՛չ էլ այդ բնավորությունը կստանար։


Հետևյալ առավոտ Հայոց ազգային խորհրդի պարոն նախագահը բողոքագրով դիմեց վրացական կառավարության պարոն նախագահին[1] այս միջադեպի մասին»։ Դեպքը չափազանց մռայլ ու տխուր խորհրդածաթյունների առիթ է տալիս, ինչպե՞ս է, որ վրացական ժողովուրդը կարող է ունենալ իր պետական սեփականությունը, իսկ հայ ժողովուրդը չի կարող ունենալ։


Թիֆլիսում այս րոպեին <Վրաստանի> կառավարությունն ունի 300-ից ավելի զանազան տիպի և տեսակի ավտոմոբիլներ։ Չնայած Հայոց ազգային խորհուրդը դիմել էր վրացական կառավարությանը՝ խնդրելով մի քանի ավտոմոբիլներ (ավելացնենք՝ ընդհանուր պետական այդ հարուստ ժառանգությունից), սակայն մինչև օրս վրացական կառավարությունն իր կողմից պատասխանի էլ չի արժանացրել նրան, իսկ այսօր ճանապարհորդի առաջ անվայել խոչընդոտներ է հարուցում՝ աչք դնելով նրա ՈՒԹ ավտոմոբիլների վրա, որը նույնիսկ իրեն՝ Հայոց ազգային խորհրդի պահանջներին էլ բավարարություն չեն տալիս։ Վիրավորել, խոչընդոտ հանդիսանալ ներկայացուցչության մի ամբողջ ազգի, որը մի ամիս առաջ իր դաշնակիցն էր, իսկ այսօր՝ իր բարեկամը։ Ի՞նչ է սա՝ հյուրասիրության, տարրական քաղաքավարության նշան, թե մի այլ բան ...


«Հորիզոն», 18 հուլիսի 1918 թ., № 141։

  1. Այսինքն՝ Ն. ժորդանիային։