ուղևորությունը չհաջողվեց։ Այդ ուղևորությանն արգելք հանդիսացան Վրացական Հանրապետության կառավարության ներկայացուցիչները։ Այդ մասին հավաստի աղբյուրից մեզ հաղորդում են հետևյալը. «Հայոց ազգային խորհուրդը երկաթուղով պիտի գնար մինչև Ադստաֆայի կայարան, որտեղից դեպի Երևան պիտի գնար ավտոմոբիլներով։ Դրա համար Ազգային խորհուրդն իր հետ վերցնում է իրեն պատկանող թե թեթև և թե բեռնակիր ութ ավտոմոբիլները։ Վրացական կառավարության ներկայացուցիչները սկզբում կամեցան գրավել այդ ավտոմոբիլները՝ հայտնելով, որ Վրաստանի սահմաններում գտնվող բոլոր ավտոմոբիլները Վրացական Հանրապետության սեփականությունն են կազմում։ Երբ Հայոց ազգային խորհրդի անդամներն առարկան են, որ այդ ավտոմոբիլները հայ ժողովրդի սեփականությանն են կազմում և Հայոց ազգային խորհուրդը վրացական կառավարությունից հարկավոր փաստաթղթերն ու անցագրերն ունի (որը ցույց են տալիս), կառավարության ներկայացուցիչները մի նոր պատրվակ են գտնում խոչընդոտ հանդիսանալու, նրանք այժմ սկսում են պահանջել, որ Հայոց ազգային խորհրդի ավտոմոբիլների համար չեն թույլատրի բենզին տանել։ Ազգային խորհուրդը ստիպված է լինում վերցնել թույլտվություն նաև բենզինի համար։ Չնայած այս բոլորին՝ ժամը 10-ին, 10 և կեսին <վրացական իշխանությանները> գրավում են Հայոց ազգային խորհրդի բոլոր ավտոմոբիլները, ձերբակալում են գնացքի կոմենդանտ[1] ինժեներ Սարկոզովին և պորուչիկ Ներսիսյանին. վերջինիս մինչև անգամ սպառնում են գնդակահարել։ Ինցիդենտը[2] քանի գնում ավելի բարդանամ է։ ժամը 12-ին՝ գիշերը, հավաքվում են Ազգային խորհրդի բոլոր անդամները և նրանց ուղեկցողները։ Պարզվում է, որ նրանց չի տրվում նաև վագոն, այլ, ընդհակառակը, հայտարարվում է կայարանապետի կողմից, որ «Հայոց ազգային խորհուրդն այսօր չի գնա»։ Տեղի են ունենում երկար ու ձիգ բանակցություններ Հայոց ազգային խորհրդի նախագահի[3] և վրացական կառավարության ներկայացուցիչների միջև, որի հետևանքն այն է լինում, որ գիշերն ուշ ազատվում են ձերբակալված Սարկոզովը և Ներսիսյանը։
Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/142
Արտաքին տեսք