Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպասել է Ազգային խորհրդին և հետո վերադարձել Գանձակ։ Միևնույն ժամանակ հայտնում է, որ Ղազախում գիշերելու համար պատրաստված է առանձին տեղ։


Ազգային խորհուրդը և կառավարությունը որոնում են գիշերել գնացքում։


Փոյլի կայարանում մի քանի ճառեր արտասանվեցին և Ազգային խորհրդի գալու առթիվ նվագում էր սազանդարների խումբը։


«Աշխատանքի դրոշակ», 25 հուլիսի 1918 թ., № 29։


№ 80

«Կավկազսկոյե սլովո» թերթը Հայոց ազգային խորհրդի

գործունեության արդյունքների և Երևան տեղափոխվելու

մասին՝ արտատպված «Աշխատավոր» թերթում

17 հուլիսի 1918 թ.[1]


Հայոց ազգային խորհուրդը մեկնեց Երևան։ Ազգային խորհրդի հետ գնացին նաև հայկական կառավարության մի քանի անդամները։ Կառավարության վերջնական կազմը կորոշվի Երևանում։


Ծանր պարտականություն էր բաժին ընկել Ազգային խորհրդին։


Նա առաջացավ այն օրերին, երբ թվում էր, թե ոչ մի բանով չէր կարելի նախագուշակել հայ ժողովրդի համար պատրաստվող փոթորիկը։


Դեռ ռուսական զորքն անհաղթելի անջրպետի նման կանգնած էր Տաճկաստանի դեմ. նա ահագին տարածություն առաջ էր գնացել Տաճկահայաստանի երկրամասում և Վանը, Երզնկան, էրզրումը, Տրապիգոնը «տաճիկներից գրաված վայրեր» էին։


Իսկ թիկունքում ոգևորված երիտասարդությունն ինքնավստահ թափով խորացնում էր հեղափոխությունը և ամրապնդում նրա գրավումները։

  1. Кавказское слово թերթում հոդվածի տպագրության ժամանակը։