Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
17 հուլիսի 1918 թ.[1]


<Հայոց> ազգային խորհուրդը, ինչպես հայտնի է, միանգամայն անպատվաբեր պայմաններում ամսիս 17-ին Թիֆլիսից մեկնեց դեպի Երևան։ Իր հարևան ժողովրդի գերագույն մարմնի տեղափոխության առիթով Վրացական Հանրապետության կառավարություն հարուդցել էր մի շարք տգեղ ու ստորարժեք արգելքներ, որոնց մասին գրելն անգամ թե զզվանք ա թե խորը ցավ է պատճառում։ Հայտնի է և այն, որ Վրացական Հանրապետության կառավարությունը զլացել էր անգամ իր ներկայացուցիչն ունենալ կայարանում՝ չնայած որ Ազգային խորհրդի մեկնման մասին նա ստույգ կանխօրեն գիտեր։ Այսօր իմանում ենք մենք, որ, հասնելով վրացական սահմանր՝ Փոյլի, պարզվում է, որ երկաթուղու և սահմանապահ պահակները ոչ մի տեղեկության չեն անեցել այն մասին, թե Երևան է գնում մեր ժողովրդի գերագույն մարմինը, պատրաստվել են գնացքը խուզարկել ու նորից մի շարք նոր արգելքներ հարուցել։ Չմոռանանք շեշտել, որ վրացական իշխանությունը խոստացել էր նախապես համապատասխան կարգադրություններ «անել»՝ Ազգային խորհրդի ուղևորությունը «դյուրացնելու» ցանկությամբ։


Շնորհիվ գերմանական սպայի ներկայության միայն հայ ժողովրդի ընտրյալներն անփորձ կարողանամ են սահմանն անցնել։


Բոլորովին տարբեր պատկեր էր Ադրբեջանամ։


Սահմանում հանդիպեցին գավառապետը և կոմենդանտը։


Երկու օր նահանգապետն ու զինվորական իշխանության պետը կայարանում սպասել էին մեզ ու հետ գնացել մեր տեղ հասնելու ժամանակը ճիշտ չիմանալու պատճառով։


Կայարանում դիմավորեց մեզ շրջակա գյուղերի թուրքական ազգաբնակչությունը՝ նվագակցությամբ։


Ղազախում իշխանությանը պատրաստել էր գիշերելու օթևան և ընթրիք։ Բայց Ազգային խորհուրդը դժվարացավ ուշ լինելու պատճառով գնալ քաղաք, այլ մնաց գնացքում գիշերելու առավոտյան ճանապարհ ընկնելու համար։

  1. ժամանակը ցույց է տրվում՝ համաձայն հրապարակման բովանդակության։