Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պետք է ասել, առհասարակ, որ թուրքերը և տաճկական իշխանությունները շատ սիրալիր էին և քաղաքավարի՝ հակառակ այն ուղղակի թշնամական վերաբերմունքի, որ նկատվում էր Թիֆլիսում Ազգային խորհրդի վերաբերմամբ՝ սկսած ամենափոքր խնդիրներից։


«Հորիզոն», 23 հուլիսի 1918 թ., № 144։ «Աշխատավոր», 24 հուլիսի 1918 թ., № 90։


№ 82

Երևանի ազգային խորհրդի գրությունը Հայոց ազգային

խորհրդին՝ ՀՀ իշխանության կենտրոնական մարմինները

Երևան տեղափոխելու անհրաժեշտության մասին[1]

մինչև 19 հուլիսի 1918 թ.[2]


<...> Տաճիկները մերժում են իրանց զորքերը հետ քաշել Ղարաքիլիսայի շրջանից զանազան պատրվակների տակ։ Դոկտոր Հ. Մելիքյանին զլացել եք գեթ դրական պատասխան տալ այն հարցին, թե ինչ դիրք պետք է բռնել դեպի թուրքերի այդ և նման քայլերը։


Կրկնում ենք՝ փոխանակ այս կյանքի և մահվան հարցերով զբաղվելու, դուք զբաղված եք կուսակցական վեճերով, կառավարության աթոռների բաժանման վեճերով։ Շտապում ենք հայտնելու, որ մենք տեղիս գործերը ղեկավարելու համար, բոլոր կուսակցությունների համաձայնությամբ, ուժեղացրել ենք Ազգային խորհուրդը, ընտրել ենք ժամանակավոր կառավարություն՝ մինչև ձեր գալը, և ընտրության ժամանակ առաջնորդվել ենք պերսոնալ սկզբունքով՝ ի նկատի ունենալով մարդու արժանիքը և ձեռնհասությունը տվյալ հարցերում։ Կցանկանայինք, որ դուք էլ նայն կերպ վարվեիք։

  1. Բացակայում է փաստաթղթի առաջին մասը։ Չի բացառվում, որ այն Հայոց ազգային խորհրդին ուղղված Երևանի ազգային խորհրդի հուլիսի 1-ի նամակն է, որի մասին ակնարկվում է մեր կողմից հրապարակվող 14 59 փաստաթղթում։ Փաստաթուղթը շարադրված է «Երևանի նահանգական Հայոց ազգային խորհրդի» բլանկի վրա և վերջում դրված է Խորհրդի կնիքը։
  2. ժամանակը որոշվում է ըստ իշխանության մարմինների՝ Երևան փոխադրվելու օրվա (առաջին հրապ. ծան.)։